Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+2.09 oC

Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանն ու Իրանն առաջիկայում կմեծացնեն միմյանց մատակարարվող էլեկտրաէներգիայի ու գազի ծավալները

17:05 12.02.2024

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը նախ նշել է, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։

«Ես կարծում եմ, որ իրավական փաստաթղթային առումով կարևոր փուլն իրականացրել ենք և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կարիքների և նաև ենթակառուցվածքների, կկարողանանք այդ հնարավորությունն օգտագործել։ Կառուցվում են էլեկտրահաղորդման նոր գծեր, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Երկու կողմից էլ ծավալները մեծացնելու ցանկություն կա, և տարբեր փուլերում փոփոխությունները տեսանելի կլինեն»,-մանրամասնել է նախարարը։

Անդրադառնալով Հայաստանում ճանապարհների, դպրոցների և ջրամբարների կառուցման ծրագրերի շուրջ իրանական կողմի հետ համագործակցությանը՝ Սանոսյանը պարզաբանել է, որ այդ ուղղություններով որքան խոշոր են ծրագրերը, այնքան մեծանում է շինարարական ընկերություններ գտնելու խնդիրը։

Ըստ Սանոսյանի՝ Իրանը, աշխարհագրորեն լինելով հարևան երկիր և ունենալով շինարարության ոլորտում բավականին զարգացած ընկերություններ, կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներին, ինչն արդեն որոշ դեպքերում իրականացվում է։

«Կարծում եմ՝ երկուստեք ձեռնտու գործընթաց է․մենք ունենք շինարարական ընկերության կարիք, իրենք՝ համապատասխան շինարարական ընկերություններ, աշխարհագրական առումով հարևաններ ենք և նրանց այդ աշխատանքներում ներգրավելը հեշտ է»,-համոզմունք է հայտնել գերատեսչության ղեկավարը։

Սանոսյանը հաստատել է նաև, որ իրանական կողմը հետաքրքրված է նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով։

Հայաստանը նախատեսում է շուրջ 15 ջրամբար կառուցել, որոնցից 3-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են և առաջիկայում կներկայացվեն մրցույթի։

Խոսելով ճանապարհաշինության ուղղությամբ իրանական կողմի հետ համագործակցությունից՝ ՏԿԵ նախարարը հայտնել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների մրցույթի հաղթող է ճանաչվել իրանական ընկերությունը, որն այժմ հիմնական տեխնիկան Իրանից է տեղափոխում, և առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 27.12.2024

SHANTNEWS

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը

14:58 27.12.2024

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նոր կազմով առաջին նիստը: Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի պատրաստակամության համար՝ նշելով, որ ջանքերի համատեղմամբ կարող ենք նպաստել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, ճիշտ հասցեավորմանը և բոլոր շահագրգիռ մարմինների ներգրավմամբ` առկա խնդիրներին լուծման մեխանիզմներ գտնելուն: […] ...

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել

14:49 27.12.2024

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել

Կրեմլը տեսել է Բաքվից հայտարարություններ այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպանության համակարգերի՝ ադրբեջանական ինքնաթիռը  խոցելու համար, սակայն դեռ չեն մեկնաբանում այս իրավիճակը, քանի դեռ չի ավարտվել աղետի պատճառների հետաքննությունը։ «Իհարկե, տեսել ենք, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, ես ոչինչ չունեմ ավելացնելու այն ամենին, ինչ արդեն ասել եմ։ Այս ավիացիոն միջադեպի […] ...

Կլարենս Զեդորֆի որդին մարզվում է «Միլանի» հիմնական կազմի հետ

14:40 27.12.2024

Կլարենս Զեդորֆի որդին մարզվում է «Միլանի» հիմնական կազմի հետ

Նիդերլանդցի անվանի ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆի որդին մարզվում է «Միլանի» հիմնական կազմի հետ, հայտնում է Football Italia-ն։ Դենզել Զեդորֆը հանդես է գալիս իտալական ակումբի Մ18 թիմում, և գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հրավերով առաջին անգամ միացել է ակումբի հիմնական թիմին։ 17-ամյա կիսապաշտպանը «Միլանի» համակարգում խաղում է 2019 թվականից, իսկ ակումբի Մ18 թիմում նորամուտը նշել է ընթացիկ մրցաշրջանում։ […] ...

54-ամյա տղամարդու մոտից ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

14:31 27.12.2024

54-ամյա տղամարդու մոտից ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 26-ին Կապանի համայնքային ոստիկանները կաղնուտցի 54-ամյա տղամարդու անվամբ հաշվառված որսորդական հրազենի պահելու և կրելու ժամկետն անցնելու կապակցությամբ կատարել են ստուգայց։ Ստուգման ժամանակ նա մետաղյա պահարանից իրավապահներին է ներկայացրել նշված հրազենը, նաև` առանց պայթուցիչի նռնակ, հրազենի պահեստատուփ՝ լիցքավորված մարտական 27 փամփուշտով։ Տղամարդը հայտնել է, որ նռնակն ու փամփուշտները ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ընթացքում: Կազմված […] ...

Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է

14:22 27.12.2024

Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա կրակում են։ Դեպքի վայր ժամանած Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին են տեղափոխել 33-ամյա տղամարդու։ Հաղթանակ թաղամասի 47-ամյա բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ իրենց 33-ամյա հարևանը, ում հետ […] ...

BACK_TO_TOP