Խաբեբաները մեծ գումար են հափշտակել Ելցինի առաջին խորհրդականից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Խաբեբաները մեծ գումար են հափշտակել Ելցինի առաջին խորհրդականից

08:33 16.02.2024

Հեռախոսային խաբեբաները խաբել են ՌԴ նախագահ Բորիս Ելցինի առաջին խորհրդական և Խորհրդային Միության հերոս 66-ամյա Վալերի Բուրկովին, ով ձեռնադրվել և դարձել է վանական Կիպրիանոս։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Նրան զանգահարել է անհայտ անձը և ներկայացել որպես ԱԴԾ սպա։ Խարդախը համոզել է Բուրկովին, որ ԽՍՀՄ Հերոսների տվյալների արտահոսքի պատճառով նա շտապ պետք է իր բոլոր խնայողությունները փոխանցի ապահով հաշվին։ Վանական Կիպրիանը իր հաշվից գումար է փոխանցել խաբեբաներին, իսկ հետո նրանց պնդմամբ նաև 1,5 մլն ռուբլու վարկ է վերցրել ու տվել նրանց։

Հանցագործների հետ հաջորդ զրույցի ժամանակ մոտակայքում է եղել Բուրկովի որդին, ով հասկացել է, որ իր հայրը դարձել է խարդախության զոհ։

Ոստիկանությունը ստուգում է իրականացնում: Վնասի չափը ճշտվում է։

Վանական Կիպրիանոսը հերքել է РИА Новости-ի տեղեկատվությունը, թե խաբեության զոհ է զարձել։

Վալերի Բուրկովը պահեստազորի գնդապետ է, իր ձեռքբերումների համար նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ 1991 թվականին նա դարձավ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի առաջին խորհրդականը։ 2016 թվականին Բուրկովը դարձել է վանական։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP