18:51 24.03.2018
Մարտի 24-ի ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունում գրանցվել է քամուց վնասների 56 ահազանգ, որոնցից 20-ը՝ Երևանում, 7-ը՝ Արագածոտնի մարզում, 6-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Կոտայքի, 2-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Լոռու, 4-ը՝ Շիրակի և 1-ը՝ Տավուշի մարզերում: Այս մասին փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
5 դեպքում վնասվել են ծառեր, 46 դեպքում՝ շինությունների տանիքներ, 3 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր, 3 դեպքում՝ այլ իրեր: Ընդհանուր վնասվել է 5 ավտոմեքենա:
Արտակարգ իրավիճակներից SHANTNEWS-ին փոխանցեցին, որ Երևանում ևս քամու հետևանքով վնասներ կան, հիմնականում ծառեր են ընկել: Մայրաքաղաքի փողոցներից մեկում էլ ծառն ընկել է մեքենաների վրա: Տվյալ փողոցում դադարեցվել է երթևեկությունը:
SHANTNEWS-ի տեսախցիկը մայրաքաղաքի Նաիրի Զարյան փողոցում էլ արձանագրել է, որ քամուց թեքվել է մետաղական գովազդային վահանակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժեղ քամու հետևանքով հանրապետության մի քանի մարզերում տան տանիքներ են վնասվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամուց տուժել են Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի մարզի մի շարք համայնքեր:
Վանաձոր քաղաքում էլ ուժեղ քամու հետևանքով գրանցվել է ավերածության 2 դեպք, իսկ Սպիտակ քաղաքում տանիքի թիթեղն ընկել է մեքենայի վրա: Քամին նաև Գուգարք համայնքում հոսանքազրկման պատճառ է դարձել:
08:38 15.04.2025
Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի ՕմանումԻրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում ապրիլի 19-ին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կմնա բանակցությունների երկրորդ փուլի հյուրընկալող կողմը, որը կկայանա շաբաթ օրը»,- ասել է նա IRNA գործակալությանը։ Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը […] ...
08:28 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:20 15.04.2025
Արգենտինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել մաքսատուրքերի վերացման վերաբերյալԱրգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաստատել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու իր ցանկությունը՝ մաքսատուրքերը վերացնելու նպատակով։ Նա համապատասխան հայտարարություն է արել Բուենոս Այրեսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո։ «Մենք հասկանում ենք նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատրաստված փոխադարձ մաքսատուրքերի մասին առաջարկը և պատրաստ ենք այդ ուղղությամբ առևտրային համաձայնագիր ստորագրել, որն անկասկած ձեռնտու կլինի […] ...
08:09 15.04.2025
Al Jazeera. Գազայում 15 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամումԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 15 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Վերջին հարվածները հասցվել են վրանային ճամբարներին Պաղեստինի անկլավի հյուսիսում և հարավում։ Իսրայելի զինված ուժերը նաև ինտենսիվ հրետանային գնդակոծում են Գազա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...
08:02 15.04.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորաններ փակ են բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող […] ...
00:00 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...