Շիրակի մարզպետի գլխավորությամբ հերթական արտագնա խորհրդակցությունն անցկացվել է Արթիկ համայնքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+19.09 oC

Շիրակի մարզպետի գլխավորությամբ հերթական արտագնա խորհրդակցությունն անցկացվել է Արթիկ համայնքում

16:33 12.02.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ հերթական արտագնա խորհրդակցությունն այսօր անցկացվել է Արթիկ համայնքում, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրեններ։

«Արտագնա խորհրդակցությունները նպատակ ունեն համայնքային խնդիրների մասին տեղում խոսելու, տեղում քննարկելու համայնքների աշխատանքն ու ոլորտային պատասխանատուների հետ նախանշելու առաջիկա անելիքները։ Համայնքների առաջնայնությունները հաշվի առնելով գործնական քայլեր կատարելը՝ կարևոր նախապայման է։ Այս է պատճառը, որ համայնքային խորհրդակցությունները շարունակական բնույթ են կրում և այսօր Արթիկում վստահ եմ՝ կներկայացվի ինչպես արված բազմաթիվ ծրագրեր, կխոսենք նաև անելիքների մասին»,- արտագնա նիստի մեկնարկին նշել է մարզպետը։

Արթիկ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ համագործակցված աշխատանքի արդյունքում համայնքային մի շարք խնդիրների լուծում տալու համար։

Օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքի կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը։ Արթիկը 2023 թվականին սեփական եկամուտները կատարել է 101,9 տոկոսով, 2024-ի առաջին ամսվա արդյունքներն էլ են գոհացուցիչ՝ 117 տոկոս։

Մուշեղ Մուրադյանը նշել է, որ գնահատելի է, երբ համայնքը ջանք ու եռանդ չի խնայում եկամուտների հավաքագրամն հարցում, ինչը նշանակում է, որ ավելի շատ միջոցներ են ուղղվելու համայնքային հոգսերի թեթևացմանը։

Արթիկում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի ընթացքի մասին զեկույցում նշվել է, որ 2023-ին մեծամասշտաբ դպրոցաշինական և մանկապարտեզների շինաշխատանքնենր են ընթացել համայնքի տարբեր բնակավայրերում՝ Արթիկում, Հոռոմում, Արևշատում, Նոր Կյանքում։

«Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցման ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարվում, նախագծանախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։

Արթիկում բավական ծավալի աշխատանքներ են տարվել անհետաձգելի կապիտալ ծրագրերով՝ նորոգվում են թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզները, իսկ Լմբատ 1-ին ու 2-րդ թաղամասերի՝ տասնամյակներ չնորոգված դիտահորերը, նորոգվել են։

«Ես ուրախ եմ արձանագրելու, որ համայնքային այցելության ընթացքում բարձրաձայնված խնդրին շատ արագ լուծում կարողացանք տալ՝ ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով։ Ընդհանրապես, շատ եմ կարևորում պետական միջոցների նպատակային ծախսումը, աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը։ Վերահսկողության առումով համայնքներն առավել զգոն պետք է լինեն, դուք պետք է սրտացավ լինեք, քանզի համայնքներում, բնակավայրերում կառուցված ցանկացած շինություն, կառույց և նորոգված ենթակառուցվածք համայնքի համար է, ձեզ համար է, ուրեմն համատեղ աշխատանքով, բոլորիս ջանքերով պետք է անենք հնարավորը թերացումները բացառելու, եղածը` ամենասեղմ ժամկետներում շտկելու համար»,- նշել է մարզպետը։

Այնուհետև անդրադարձ է կատարվել համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերին, քննարկվել են 2024-ին ներկայացված հայտերը։ 2023 թվականին Արթիկում իրականացվել է 9 ծրագիր՝ 419.8 մլն դրամ արժողությամբ։ 2024-ի համար համայնքը ներկայացրել է ընդհանուր 1 մլրդ 549 մլն դրամի 7 ծրագիր՝ 59 ենթածրագրերով, գումարի 62 տոկոսը ՀՀ կառավարությունն է տրամադրելու։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը։ Արթիկում 2023-ին 2376 շահառուի կողմից կատարվել է 4418.2 հա աշնանացան ցորենի ցանք, նրանց տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 339.7 մլն դրամ։ Ապահովագրական համակարգի ներդրման ծրագրով համայնքը ապահովագրել է շուրջ 1500 հա ցանքատարածք, որը մարզի առաջատար ցուցանիշներից է։

Քննարկվել են նաև Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի կողմից աշխատանքների կազմակերպման, մատուցվող ծառայությունների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքներին, առողջապահական, կրթական բնագավառներում իրականացված աշխատանքների վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ձմեռային զորակոչին և վարժական հավաքների արդյունքներին։

Խորհրդակցության ավարտին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչությանն աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում 2023 թվականին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, շնորհակալագրեր է հանձնել Արթիկի համայնքապետարանի մի շարք աշխատակիցների։

Возможно, это изображение 5 человек

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 17 человек и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:46 15.03.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի ցերեկը, […] ...

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

13:32 15.03.2025

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը: Վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112.800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է […] ...

Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ որոշ դեղերի ետկանչի հետ կապված

13:16 15.03.2025

Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ որոշ դեղերի ետկանչի հետ կապված

Երկու օր է՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից ետ են կանչվել որոշ դեղեր։ Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն. դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ […] ...

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման մասին

13:00 15.03.2025

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման մասին

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ: Այս մասին նշված է Հունաստանի ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի» շուրջ բանակցությունների եզրափակման վերաբերյալ»,- նշված է տեքստում։ ...

Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է․ Փաշինյան

12:56 15.03.2025

Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ Արարատ խոշորացված համայնքի աղմկահարույց մետաղաձուլարանն արդեն աշխատում է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

12:42 15.03.2025

Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ նիստերը վարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր […] ...

BACK_TO_TOP