14:55 12.02.2024
Փետրվարի 10-ի գիշերը, ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակահարել է իր եղբորը:
Րոպեներ անց հիվանդանոցից է հաղորդում ստացվել. «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել արտաշատցի 24-ամյա երիտասարդի:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ կեսգիշերն անց Արտաշատ քաղաքի Խաչատրյան-Աղայան փողոցների խաչմերուկում հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ու 39-ամյա համաքաղաքացին վիճաբանել էին, ոտքերով ու ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել իրար, այդ ընթացքում էլ 39-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր 24-ամյա երիտասարդի կրծքավանդակին:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ կարգախմբի ծառայողների կողմից 39-ամյա տղամարդու փախուստը կանխվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
20:55 17.10.2024
Իսրայելի պաշտպանության նախարարն անսպասելի ուղերձ է հրապարակել19:38 17.10.2024
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ19:00 17.10.2024
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 10-16-ը18:40 17.10.2024
Սրանք կարող են լինել իմ վերջին խաղերը. Մեսսի18:06 17.10.2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն17:58 17.10.2024
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ17:54 17.10.2024
Խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու17:45 17.10.2024
Մբապեն ցուցմունք կտա բռնաբարության գործով17:05 17.10.2024
ՀՀ պատվիրակությունն այցելել է Ղազախստանի ազգային թանգարան16:59 17.10.2024
Սպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման նպատակով նոր շենք կկառուցվի16:43 17.10.2024
Ճամբարակ համայնքում մշակութային կենտրոն կստեղծվի16:32 17.10.2024
Շատվան գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել15:56 17.10.2024
Թոմաս Տուխելը նշանակվել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ15:26 17.10.2024
Սահմանվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսլականը15:21 17.10.2024
Նաիր Թիկնիզյանը ձմռանը կարող է տեղափոխվել եվրոպական ակումբ14:50 17.10.2024
«Մանչեսթեր Սիթին» կողմնորոշվել է Գվարդիոլային փոխարինելու հարցում14:19 17.10.2024
Համագյուղացու հետ վիճաբանությունից հետո հրացանով օդ էր կրակել14:14 17.10.2024
«Սան Սիրոն» պետք է քանդվի. «Միլանի» նախագահ14:10 17.10.2024
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ այլափոխված և պղծված. monumentwatch13:40 17.10.2024
Ավտոլվացման կետի աշխատակիցների վեճն ավարտվել էր դանակահարությամբ10:07 18.10.2024
ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն նոր նախագահ ունիՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ», – նշված է որոշման մեջ։ Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել […] ...
10:00 18.10.2024
Հանրապետությունում տեղացել է առաջին ձյունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ»։ ...
21:48 17.10.2024
Իսրայելի ոստիկանությունն ավարտել է Սինվարի մարմնի՝ մատնահետքով նույնականացումըԻսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ ավարտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի դիակի նույնականացումը՝ օգտագործելով մատնահետքերը։ «Նախնական նույնականացումը կատարվել է ատամների համեմատությամբ, ինչը արագ և ճշգրիտ ընթացակարգ է։ Այժմ ավարտվել է նաև մատնահետքերի համադրումը»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունում։ ...
21:37 17.10.2024
Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության վտանգի մասինԹուրքիան մեծ է համարում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը։ Այս մասին Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ներկայումս մենք կանգնած ենք իրադարձությունների միահյուսման հետ՝ պաղեստինցիների ցեղասպանությունը Գազայում, Լիբանանը, հնարավոր պատերազմի հավանականությունը Իսրայելի և Իրանի միջև»,-նշել է նա։ «Ցավոք սրտի, այս հարցը միահյուսված է պաղեստինյան խնդրի հետ»,- հավելել է Ֆիդանը։ Նրա […] ...
21:27 17.10.2024
Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալԹուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ։ ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։ Շեշտվել […] ...