Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--1.91 oC

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ

14:35 12.02.2024

Փետրվարի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 115, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, երկաթգծի ուղիներին պատահարի, դարափուլի, դիակի հայտնաբերման, ձնահյուսի՝ 1-ական, քարաթափման՝ 3, ուժեղ քամու՝ 5, մերկասառույցի` 9, ձնաբքի՝ 10, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 156, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 14 և 176 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 156 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 366 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 207 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 84, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը ստորագրել է ԱՄՆ-ի ժամանակավոր բյուջեի օրինագիծը

20:50 21.12.2024

Բայդենը ստորագրել է ԱՄՆ-ի ժամանակավոր բյուջեի օրինագիծը

ԱՄՆ գործող նախագահ Բայդենը ստորագրել է ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը՝ դրանով իսկ վերջ դնելով ԱՄՆ կառավարության պաշտոնական փակմանը, շաբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը։ «Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Բայդենը ստորագրեց օրենսդրություն, որը ֆինանսավորում է դաշնային գործակալություններին մինչև մարտի 14-ը»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը ուշացումով պաշտպանել էր դաշնային կառավարության ֆինանսավորումը ժամանակավորապես […] ...

Սիրիայի նոր իշխանությունները ԱԳ նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին

20:30 21.12.2024

Սիրիայի նոր իշխանությունները ԱԳ նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին

Սիրիայի նոր իշխանությունները ժամանակավոր կառավարությունում ԱԳ նախարար են նշանակել Ասադ Հասան ալ-Շիբանիին։ Այս մասին ասված է զինված ընդդիմության միացյալ ուժերի հրամանատարության հայտարարության մեջ, որը դեկտեմբերի սկզբին վերահսկողություն է հաստատել Սիրիայում։ Համաձայն հրամանատարության հեռագրային ալիքում հրապարակված ալ-Շիբանիի պաշտոնական կենսագրության՝ նա ծնվել է 1987 թվականին Սիրիայի Հասաքա նահանգում։ Նա մասնակցել է, այսպես կոչված, «Փրկության կառավարության» ստեղծմանը՝ «Հայաթ […] ...

Պուտինին տեղեկացրել են Կազանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին

20:20 21.12.2024

Պուտինին տեղեկացրել են Կազանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդում է ստացել Կազանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Ռուսաստանի ղեկավարը օրական երկու անգամ հաղորդումներ է ստանում ռուս հրամանատարներից և պարբերաբար հաղորդագրություններ ստանում պաշտպանության նախարարությունից, ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Կազանի քաղաքացիական ենթակառուցվածքը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։   ...

Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Վիեննայի փողոցներում ավելի շատ ոստիկաններ կլինեն

20:10 21.12.2024

Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Վիեննայի փողոցներում ավելի շատ ոստիկաններ կլինեն

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Վիեննայի ոստիկանությունը որոշել է մեծացնել իր ներկայությունը քաղաքում, հատկապես Սուրբ Ծննդյան տոնավաճառներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մագդեբուրգում տեղի ունեցածի պատճառով, որը կապ չունի Ավստրիայի հետ, շաբաթ օրվանից մենք կուժեղացնենք անվտանգությունը ողջ Վիեննայում և կկենտրոնանանք Սուրբ Ծննդյան տոնավաճառների վրա»,-ասել է Վիեննայի ոստիկանության խոսնակ Դեյվիդ Պավլիկը: Նա ընդգծել […] ...

SHANTNEWS

20:00 21.12.2024

SHANTNEWS

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:49 21.12.2024

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

BACK_TO_TOP