ՃՏՊ Վեդի-Այգավան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+5.09 oC

ՃՏՊ Վեդի-Այգավան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

08:22 12.02.2024

Փետրվարի 11-ին, ժամը 21։57-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1986 թ.) և «BMW» (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ղ.-ն, Ռ. Փ.-ն (ծնված 1985 թ.), Տ. Շ.-ն (ծնված 1973 թ.) և Հ. Ս.-ն (ծնված 1994 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից, մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ Ա. Ղ.-ի, Ռ. Փ.-ի և Հ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Տ. Շ.-ն՝ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը փակ է բեռնատարների համար

00:23 06.02.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Բորտուղեկցորդուհին փորձել է տեղափոխել մեկ կիլոգրամ ոսկի՝ այն թաքցնելով ուղիղ աղիքում

00:17 06.02.2025

Բորտուղեկցորդուհին փորձել է տեղափոխել մեկ կիլոգրամ ոսկի՝ այն թաքցնելով ուղիղ աղիքում

Հնդկաստանում 26-ամյա բորտուղեկցորդուհի Սուրաբհի Խաթունը ձերբակալվել է Հարկային հետախուզության վարչության կողմից՝ գրեթե մեկ կիլոգրամ ոսկու մաքսանենգության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Իրավապահների մոտ կասկած է առաջացրել աղջկա քայլվածքը, ինչի հետևանքով նա կանգնեցվել է մաքսային ստուգման համար։ Երբ Խաթունը հրաժարվել է անցնել ռենտգեն հետազոտություն, մաքսային ծառայողները բժշկական զննում են անցկացրել, որի ընթացքում նրա ուղիղ աղիքում […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:06 06.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Քաջարան, Գորիս քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

23:53 05.02.2025

Նիկոլ Փաշինյանի ելույթը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ:   ...

Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը

23:33 05.02.2025

Արմավիրի մարզպետի և Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչների հանդիպմանը գույքագրվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հնարավոր աջակցության ծրագրերը

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ՄԱԶԾ «Աջակցություն Արարատի և Արմավիրի մարզերի փախստականներին և ընդունող համայնքներին» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակությանը։ «12 ներկայացուցչից բաղկացած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական հանդիպումներ ունենալու նախարարությունների և տեղական ինքնակառավարման […] ...

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

22:59 05.02.2025

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ «Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն […] ...

BACK_TO_TOP