17:17 09.02.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ, դեռևս ամիսների առաջ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկումների հիման վրա նախանշվել են մի քանի ուղղություններ նրանց զբաղվածության ապահովման հետ կապված: Ըստ այդմ՝ դեռևս անցյալ տարի Կառավարության որոշմամբ, մշակող արդյունաբերության ոլորտի այն գործատուները, որոնք Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին կտրամադրեն աշխատանք, կստանան որոշակի աջակցություն: Աջակցության տրամաբանությունը կայանում է նրանում, որ մշակող արդյունաբերության ոլորտի գործատուին կտրամադրվի փոխհատուցում վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով այն աշխատակիցների համար, ովքեր նոր են ոլորտում և մեկ տարի անընդմեջ աշխատել են այնտեղ:
«Մեկ աշխատակցի համար կա որոշակի սահմանափակում, այն է՝ 500 000 դրամ տարեկան: Մեր հաշվարկներով սա բավարար է, որպեսզի աշխատողը վարձատրվի մինչև 250 000 դրամ աշխատավարձով և գործատուն ստանա համապատասխան փոխհատուցումը տարեվերջին: Մեկ տարի ժամկետն ընտրված է այն տեսանկյունից, որ մեր կարծիքով, առնվազն վեց ամիս է պետք, որպեսզի ոլորտում չաշխատած աշխատակիցը ստանա բավարար գիտելիքներ և հմտություններ և ևս վեց ամիս պետք է, որպեսզի նա դառնա ընդհանուր թիմի մաս»,-ասել է Ռաֆայել Գևորգյանը:
Նախարարի տեղակալը հավելել է, որ աշխատանքներ են տարվում նաև փոքր և միջին բիզնեսի աջակցության ուղղությամբ, և ծրագրեր են մշակվում:
Ռաֆայել Գևորգյանը նաև ներկայացրել է, թե մշակող արդյունաբերության ոլորտի գործատուները ինչպես կարող են մասնակցել այս ծրագրին: Ըստ այդմ՝ նրանք պետք է Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան դիմումի միջոցով դառնան տվյալ ծրագրի շահառու իրենց աշխատանքի համար դիմած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշխատակիցների հետ միասին: Ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը:
Զարուհի Մանուչարյանը հավելել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս շարունակում է աշխատանքները զբաղվածության ապահովման հարցի լուծման ուղղությամբ: Ըստ այդմ՝ զբաղվածության պետական աջակցության ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ աշխատանքային պրակտիկա և աշխատանք և երրորդ բաղադրիչը՝ վերոնշյալ երկու բաղադրիչները միասին և աշխատանք: Բոլոր երեքն էլ ունեն վճարումների սահմանված որոշակի չափեր: Ուսուցման ժամանակահատվածում տրամադրվում է կրթաթոշակ 50 000 դրամի չափով և մինչև 50 000 դրամ փոխհատուցվելու է ուսման վարձը: Պրակտիկայի պարագայում երեք ամիս 165 000 դրամ գործատուին է տրվելու, որը ներառելու է հարկեր, այսինքն՝ այն գումարն է, որը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կստանա որպես աշխատավարձ, որից հետո հավելյալ հարկերի փոխհատուցում է տրվելու: Իսկ եթե ուսուցում, պրակտիկա բաղադրիչի մասին է խոսքը գնում, վճարվելու է և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա պրակտիկայի գումարն ու հարկերի փոխհատուցումը: Զարուհի Մանուչարյանը հիշեցրել է, որ ցանկացած բաղադրիչից օգտվելու համար, անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Մանրամասների համար Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել 114 թեժ գծին:
Ինչ վերաբերում է սոցիալական աջակցության ծրագրերին, Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ 40 000+10 000 դրամ վարձավճարների և կոմունալ վճարների համար նախատեսված գումարները վճարվել է 96 821 հայրենակցի հունվարի ամսվա համար: Նա ընդգծել է, որ նախորդ ամիսների համար դեռևս չստացված գումարները նույնպես կփոխանցվեն: 100 000 դրամ միանվագ աջակցությունը ստացել է 112 765 հայրենակից, 40 000+10 000 դրամ աջակցությունը հոկտեմբեր ամսվա համար ստացել է 108 857 հայրենակից, նոյեմբեր ամսվա համար 87 568 հայրենակից, դեկտեմբեր ամսվա համար 93 788 հայրենակից: Ծրագիրը վեց ամսյա է: Ինչ վերաբերում է 50 000 + 50 000 առաջնային սպառողական ծախսերի նպատակով տրամադրվող աջակցությանը, նոյեմբեր ամսվա համար վճարում իրականացվել է 77 409 հայրենակցի, դեկտեմբեր ամսվա համար 83 601 հայրենակցի: Կենսաթոշակների մասով, ներկայացվել է, որ այս շաբաթ վճարում և նշանակում իրականացվել է 22 164 հայրենակցի: Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուներին թոշակը նախատեսված է վճարել հստակ գրաֆիկով՝ մինչև տվյալ 6-րդ աշխատանքային օրը: Իրականացվել է նաև մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակում և վճարում, որի թիվը կազմում է 1131:
Զարուհի Մանուչարյանը վերջում տեղեկացրել է, որ այսուհետ www.dimum.ssa.am հարթակի միջոցով՝ հավաքելով անուն, ազգանուն և անձը հաստատող փաստաթղթի տվյալ, հնարավոր է տեսնել, թե որ ամիսների համար է վճարում իրականացվել որ ամսաթվով և որ բանկերում է գումարը հասանելի:
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...
23:49 09.04.2025
Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավորԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...