Գագիկ Գինոսյանին հրաժեշտ տվեցին ծափողջույններով և «Յարխուշտա»-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Գագիկ Գինոսյանին հրաժեշտ տվեցին ծափողջույններով և «Յարխուշտա»-ով

15:25 09.02.2024

Երևանի Կամերային երաժշտության տանը հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին կյանքից անժամանակ հեռացած «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Գինոսյանն ամբողջանվեր հայ մարդ էր, ում համար հայրենիքն ու պետությունը, Հայաստանն ու հայությունը, Սիփանն ու Խուստուփը մեկ ամբողջություն էին՝ անբաժան ու անբեկանելի։

«Նա իր կյանքը տվեց մեր հայրենիքին, նրա պաշտպանությանը, հանրակրթությանը, մշակույթին և ամենօրյա պայքարով փաստորեն, որպես մեծն Նժդեհի հետնորդ, որպես ազգի և հողի միասնության ջատագով ու ռահվիրա, օրինակ տվեց մեծին ու փոքրին, հատկապես նոր սերնդին։ Կյանքը շարունակողներս արժանի լինենք մեծն Գագիկի հիշատակին, ում համար հերոս բառը շատ ընտրովի և մասնակի կհնչեր, մարդ, ում կյանքը հայրենիքի հետ էր, նրա մեջ և նրա համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Հազարավոր հայրենակիցների մեջ էր նաև ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Գինոսյանը ճիշտ այն տեսակն էր, որ մեզ այսօր պետք է առավել, քան երբևէ։

«Գինոսյանը վարում էր ռադիոհաղորդաշար շատ հետաքրքիր վերնագրով՝ «Հայու տեսակ»։ Թեև խոսում էր ուրիշների մասին, բայց նա ինքն էլ հենց այդ տեսակն էր մարմնավորում։ Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ընկավ հայոց կաղնիներից մեկը, որովհետև այսքան հանրային ճանաչում ունեցող, այսքան ազգային նկարագրով մարդ կյանքում շատ քիչ ենք տեսել։ Գագիկ Գինոսյանն իսկապես եզակի երևույթ էր։ Նրա հետ ունեմ քսանհինգ տարվա մտերմություն։ Որտեղ ասեք, հանդիպել ենք՝ Լոս Անջելեսից մինչև Եվրոպա, Ռուսաստանի զանազան քաղաքներում և, իհարկե, Արևմտյան Հայաստանում ու Արցախում։ Չեմ պատկերացնում այդ տեսակի մեջ տեղավորվող մի հայ մարդ, ով չճանաչեր Գինոսյանին։ Մի՞թե մարդ կարող էր միս և արյուն լինելով՝ այդքան հայկականություն պարունակել իր մեջ, այդքան պաշտել Հայրիկ Մուրադյան, Լեոնիդ Ազգալդյան, և վերջապես Գարեգին Նժդեհ։ Ձեռքի տակ ուներ Նժդեհին վերաբերող մի քանի գրքեր, դրանց էջերն արդեն քրքրվել էին, նա անգիր գիտեր բազմաթիվ թևավոր խոսքեր Նժդեհից։ Այս ծանր պահին տեսնում եմ միայն մեկ մխիթարություն։ Հետևորդների, իր ստեղծած դպրոցի սաների ահռելի բանակը, որում գերակշռում են երիտասարդները, վերստին ծլարձակելու է՝ որպես գինոսյանական տեսակ»,- ասաց Մելքոնյանը։

Առավել հուզիչ էր այն պահը, երբ վաստակաշատ արվեստագետի աճյունը դուրս բերելիս՝ նրա սաներն աննկարագրելի ոգևորությամբ պարեցին «Յարխուշտա»։ Հազարավոր մարդիկ ծափողջույններով ճանապարհեցին Գագիկ Գինոսյանին, իրենց որակմամբ՝ Հայոց պարի սպարապետին, ում մարմինն ամփոփվեց Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP