Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+12.09 oC

Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումը

21:55 08.02.2024

Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ ահա այս պատգամով էր ավարտել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանն իր գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների տպավորությունների մատյանում, թանգարանի բացումից կարճ ժամանակ անց՝ 1996 թ. մարտի 6-ին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումն ամբողջությամբ.

«Հարգարժան Լավրենտի Բարսեղյան, նախ գլուխ եմ խոնարհում տարված աշխատանքի ծավալների և խորության համար, ինչպես նաև ճարտարապետական յուրօրինակ տեսքի և ներքին կառուցվածքի գեղեցկության համար: Բայց ուզում եմ նաև իմ տեսակետը հայտնել թանգարանի գաղափարական ուղղվածության վերաբերյալ: Մեր պատմությունը պետք է տարածենք (առաջին հերթին մեր ազգի մեջ) ոչ միայն իմանալու, այլև առաջին հերթին դասեր քաղելու և ապագայի մեջ կողմնորոշվելու համար: 1915 թ. ցեղասպանությունը առաջին հերթին մեր ազգի խայտառակությունն է և նոր ողբերգությունը, և միակողմանի ներկայացնել պատմությունը չի կարելի: Այստեղ բերված են Չերչիլի քննադատական խոսքերը ուղղված թուրքական կառավարությանը, բայց Չերչիլին են պատկանում նաև այն միտքը թե «երևի առհավետ կջնջվի աշխարհի քարտեզից Հայաստան անունը»: Երևի թե թանգարանի հիմնական նպատակն չէ նոր սերունդներին սովորեցնել լացել ողբերգությունների համար, կուրծք ծեծել և աշխարհից խնդրել ճանաչել մեր ողբերգությունը: «Ուժն է ծնում իրավունք» և ի վերջո «Մուրացիկներին և անգյալներին անգյալանոց են տալիս և ոչ անկախ հայրենիք», իսկ մենք սովորել էինք մուրալ մեր անկախությունը:

Իմ խնդրանքը Ձեզ և թանգարանի անձնակազմին՝ պատմությունը միմիայն թվերի ու փաստերի չոր արձանագրություն չէ, այլ ապագա պատմությունը կերտելու դաստիարակ: Կուզենայի գրել իմ աֆորիզմներից մեկը. «Ամեն սերունդ ազգի պատմագրքին մի նոր էջ է ավելացնում, բայց կարևորն այն է թե հետո ազգը այդ էջը կուզենա մոռացության մատնել, կամ ոչնչացնել, թե մեր պատմագրքի տիտղոսաթերթ կդարձնի»:

Թող ձեր թանգարանը ոչ միայն փնովի թուրք իշխանություններին, այլ նաև ասի, որ մենք ենք մեղավոր և հետո նոր մյուսները: «Հարձակվում է նա, ով իր դեմ թուլություն է տեսնում»: «Հաղթում է ուժեղը, և ոչ թե արդարը: Վա՜յ թույլերին»: «Այն ազգը, որը իրեն անհրաժեշտ ուժը իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր կործանումն է նախապատրաստում»:
Խնդրում եմ Ձեզ, որ Ձեր թանգարանը սովորեցնի մեր նոր սերունդներին լինել ուժեղ, հաղթող և առաջին հերթին իր վրա դնի հույսը և նոր սկսի փնտրել բարեկամներ: Ուժեղների հետ են բարեկամանում, իսկ թույլերին կամ հովանավոր են լինում, կամ որ ավելի հաճախ է լինում տիրություն են անում այնպես, ինչպես ստրուկներին են տիրություն անում:

Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք:

Նորեն շնորհակալություն Ձեր կատարած ահռելի աշխատանքի համար:
Բարին ընդ Ձեզ:
Գինոսյան Գագիկ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP