Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները, որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարել են շուրջ 72 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները, որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարել են շուրջ 72 մլն դրամ

19:12 05.09.2018

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ։

Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունները, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։

Առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել տարբեր ընկերությունների իրավասու անձանց գործողություններում, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

05.09.2018 թ. դրությամբ՝ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ընկերության կողմից՝ որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 10.000.000.00 ՀՀ դրամ, «Ավտոռեմ» ավտոտեխզննության կենտրոն ՓԲ ընկերության կողմից` 22.005.000.00 ՀՀ դրամ, «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից` 40.000.000 ՀՀ դրամ գումար:

Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև էական վնաս և ծանր հետևանքներ առաջացրած, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են քրեական գործեր:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

15:20 29.04.2025

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

Թենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

15:12 29.04.2025

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

15:05 29.04.2025

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...

SHANTNEWS

15:00 29.04.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...

BACK_TO_TOP