08:31 17.02.2024
Կան մի քանի արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն նվազեցնել օրգանիզմում ուռուցքային պրոցեսների վտանգը: Դրանցից մեկն առաջնային կանխարգելումն է, gazeta.ru-ին ասել է ուռուցքաբան Մագոմեդ Սուլիմանովը։
Նրա խոսքով, այսօր համաշխարհային ուռուցքաբանական հանրությունում գնալով ավելի է լսվում քաղցկեղի առաջնային կանխարգելման թեման, որի նպատակը ոչ միայն կյանքի տեւողության բարձրացումն է, այլեւ դրա որակի բարձրացումը։ Սուլիմանովի խոսքով՝ շատ մարդիկ քաղցկեղից խուսափելու մեծ հնարավորություն ունեն, եթե հրաժարվեն վատ սովորություններից և սկսեն առողջ ապրելակերպ վարել։
«Ծխելը քաղցկեղի ավելի քան 10 ձևերի հիմնական պատճառն է, այդ թվում՝ թոքերի, կոկորդի, կերակրափողի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, լեյկեմիայի, երիկամների և այլն։ ԱՀԿ տվյալներով՝ տարեկան թոքերի քաղցկեղից մահանում է մոտ 1 միլիոն մարդ կամ յուրաքանչյուր երրորդ ծխողը։ Միակ փրկարար միջոցը, որը կարող է օգնել կանխել սարսափելի հիվանդության զարգացումը, ծխախոտի լիակատար դադարեցումն է»,- ասել է ուռուցքաբանը։
Նա նշել է, որ ակտիվ ծխողներից բացի մեծ ռիսկի տակ են նաեւ պասիվ ծխողները։ Ճապոնացի ուռուցքաբանների հետազոտությունները հաստատում են քաղցկեղի բարձր ռիսկը կանանց շրջանում, ում ամուսինները մոլի ծխող են: Նկատվել է, որ այն կանանց մոտ, որոնց ամուսինները օրական ծխում էին մինչև 10 սիգարետ, թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը կազմում էր 1,5%, 20 ծխախոտը բարձրացնում էր քաղցկեղի առաջացման հավանականությունը 2%-ով, իսկ 20-ից ավելի ծխախոտը բարձրացնում էր քաղցկեղի առաջացման հավանականությունը 3-5 %-ով։
Մասնագետը նաև արևապաշտպանների ուշադրությունը հրավիրեց արևի ճառագայթներից առողջությանը սպառնացող վտանգների վրա։
«Ակտիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, հատկապես ամռանը, չափազանց ագրեսիվ է ազդում առողջ բջիջների վրա՝ վնասելով դրանք և հրահրելով մաշկի քաղցկեղի տարբեր ձևերի, այդ թվում՝ ամենաագրեսիվը՝ մելանոմայի զարգացումը։ Եթե դու բաց մաշկ ունես, սիրում ես անընդհատ արևայրուք ընդունել սոլյարիում, կամ քո մտերիմներից մեկը մաշկի քաղցկեղ է ունեցել, դու ավելի մեծ ռիսկի տակ ես»,- զգուշացրել է Սուլիմանովը։
Այս առնչությամբ նա խորհուրդ է տվել պիկ ժամերին՝ ժամը 10-ից 16-ը, խուսափել սոլյարիներից և արևային լոգանքներից, ամռանը կրել ճառագայթները արտացոլող վառ կամ մուգ հագուստ և օգտագործել SPF ֆիլտրով քսուքներ։
«Այսօր ուռուցքաբաններն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են անմիջական կապ ֆիզիկական ակտիվության և քաղցկեղի ռիսկի նվազեցման միջև: Օրինակ, շաբաթական 150 րոպե չափավոր ֆիզիկական վարժությունները կամ 75 րոպե ակտիվ մարզումները օգնում են զգալիորեն նվազեցնել կոլոռեկտալ, շագանակագեղձի, ենթաստամոքսային գեղձի և կերակրափողի քաղցկեղի ռիսկերը: Ճիշտ վարժությունները գիրությունից պաշտպանվելու լավագույն միջոցն են, որը կանանց մոտ մեծացնում է կրծքագեղձի և էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման հավանականությունը»,- հավելել է բժիշկը։
Առողջության համար ոչ պակաս վտանգավոր են, ըստ նրա, վարակներն ու վիրուսները, որոնք որոշ դեպքերում կարող են բջիջների մուտացիայի և քաղցկեղի վերածման պատճառ դառնալ։ Օրինակ, հայտնի մարդու պապիլոմավիրուսը (HPV) շատ դեպքերում (մոտ 75%) հանդիսանում է արգանդի վզիկի քաղցկեղի, ինչպես նաև ԼՕՌ քաղցկեղի (20%) ռիսկի հիմնական գործոնը: Հեպատիտ B և C վիրուսները լյարդի քաղցկեղի հիմնական «մեղավորներն» են, մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) հրահրում է Կապոսիի սարկոմայի և ոչ-Հոջկինի լիմֆոմայի զարգացումը, իսկ Էպշտեյն-Բար վիրուսը առաջացնում է Բուրկիթի լիմֆոմայի վտանգը:
«Այս իրավիճակում պատվաստումը կամ հակառետրովիրուսային թերապիան կարող է հաղթահարել վտանգավոր վիրուսները: Իսկ քրոնիկ հեպատիտ B-ի դեպքում ավելի լավ է ամբողջությամբ դադարեցնել ալկոհոլի օգտագործումը՝ վիրուսի հետ զուգահեռ ալկոհոլային խմիչքներն էլ ավելի են մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը»,- նշել է Սուլիմանովը։
Միաժամանակ, ուռուցքաբանը խորհուրդ է տալիս չմոռանալ առողջ սնվելու մասին՝ բանջարեղեն, խոտաբույսեր, թռչնամիս, մեծ քանակությամբ օմեգա-3 պարունակող ձուկ, որոնք զգալիորեն նվազեցնում են օրգանիզմում բորբոքային պրոցեսները՝ քաղցկեղի հարուցիչները։
13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում14:20 24.11.2024
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համարՌուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...
13:40 24.11.2024
1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
13:20 24.11.2024
Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայովԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...
13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարներըՆոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...
12:40 24.11.2024
ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...
12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակըԲաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...