Քաղաքական ուժերը մեծ սպասելիքներ ունեն ավագանու ընտրություններից. Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջարկին արձագանքել է 5 քաղաքական ուժ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Քաղաքական ուժերը մեծ սպասելիքներ ունեն ավագանու ընտրություններից. Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջարկին արձագանքել է 5 քաղաքական ուժ

19:07 05.09.2018

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ առաջարկել էր Երևանի ավագանու թեկնածուներին ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում «քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ»:

Քանի որ քաղաքական ուժերի ցուցակը գլխավորող թեկնածուները չէին կարողացել ներկայանալ, հանդիպմանն այսօր մասնակցել են ցուցակի երկրորդ համարներն ու շտաբների պետերը։ Քաղաքական գործչի հրավերին արձագանքել էր 5 քաղաքական ուժ։

Ներկաները հույս են հայտնել, որ այս ընտրություններն անցնելու են արդար, իրականացվելու է ծրագրային պայքար և առաջին անգամ պայքարելու են ոչ թե ընդդեմ, այլ հանուն։

«Ուզում ենք, որ քարոզարշավն անցնի արդար, հավասար պայմաներում, որ սև PR, միմյանց վրա ցեխ շպրտել չլինի։ Քարոզարշավը պետք է անցնի առանց ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառման»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության 2-րդ համարի ներքո հանդես եկող Արմեն Մարտիրոսյանը:

«Ռեֆորմիստներ» կուսակցությունից Կարեն Վարդանյանը (2-րդ համար) նշեց, թե իրենք «հակառակորդներ չունեն»:
«Արդար մրցակցություն է, և հավատում ենք, որ ամեն ինչ արդար կանցնի»,- ասաց նա:
«Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանն իր հերթին նշեց, թե իրենք «հասարակության նկատմամբ ունեն պարտավորություն՝ ընդդեմը հանունով փոխարինելու»:
«Բացառիկ հետաքրքիր ընտրություններ են: Լինելու է առողջ բանավեճ տեսլականի շուրջ և առողջ մթնոլորտում»,- հավելեց նա:
ՕԵԿ-ը ներկայացնող Վահե Թորոսյանի կարծիքով էլ՝ լինելու է գաղափարների մրցույթ:
«Պետք է բացառել ընտրություններում ընտրակաշառքի, վարչարարական ռեսուրսների չարաշահումները: Ողջունում եմ բոլոր կուսակցություններին»,- հայտարարեց նա:
«Ժողովրդավարական ուղի»-ից Արթուր Գասպարյանը նշեց, որ իրենք կարևորում են, որ լինի ծրագրային պայքար քվեի համար, բայց ոչ թե թշնամանքի մթնոլորտում, այլ պետք է լինի պայքար ծրագրերի միջև:
Իր հերթին, Հրաչյա Սարգսյանը «Հայք» կուսակցությունից, ասաց, որ «իրենք ուզում են հավատալ, որ վարչական ռեսուրսներ չեն օգտագործվի, և ժողովուրդը կիրականացնի իր արդար ընտրությունը»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP