20:17 05.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին` ինչպե՞ս են զարգանում առևտրային հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, ի՞նչ խոչընդոտներ է տեսնում այս պահին, նշել է.
«Այսօր մենք այստեղ ենք` հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում մեկ կարևոր զարգացում նշանավորելու. այսօր 1-օրյա համաժողով է անցկացվում դեսպանության հովանու ներքո, որի շրջանակում մեկ հարկի տակ են հավաքվում ամերիկյան ֆրանշիզային ընկերությունները և հայկական ներդրողները: Սա նշանակում է, որ մենք հավատացած ենք, որ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան բիզնեսի, հայկական բիզնեսի համար այստեղ միասին աշխատելու և ծաղկում ապրելու համար»:
Դեսպանը նշել է, որ համաժողովին Հայաստանից մասնակցում են 50-ից ավելի բիզնեսի և կառավարության ներկայացուցիչներ և մի քանի խոշոր ամերիկյան բիզնեսմեններ, ովքեր այդտեղ են միմյանց հետ խոսելու համատեղ ֆրանշիզային գործունեություն ծավալելու հարցերի շուրջ:
«Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են: Եվ մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Բիզնես միջավայրը, ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել: Կարող է լինել մի վատ որոշում, մի սխալ քայլ, և դա կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ` կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի ձևավորման աշխատանքները»,- ասել է նա:
15:43 29.04.2025
Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներՀայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...
15:35 29.04.2025
Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըԱմբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...
15:28 29.04.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակըԱպրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...
15:28 29.04.2025
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտինՀունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...