22:47 03.02.2024
Բալթիմորի Տիեզերական աստղադիտակի ինստիտուտի (STScI) ամերիկացի աստղագետներն առաջին անգամ կարողացել են հետազոտել երկու էկզոմոլորակ, որոնք գտնվում են անհետացած աստղերի ուղեծրերում: Հետազոտությունը հրապարակվել է arXiv գիտական հրապարակումների պորտալում։
Գիտնականներն օգտագործել են Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը (JWST): Դիտարկումների ընթացքում հայտնաբերվել են երկու համակարգեր, որոնց կենտրոնում կային սպիտակ թզուկներ, այսինքն՝ աստղեր, որոնք հասել էին իրենց կյանքի ցիկլի վերջին փուլին։
«Մինչ այժմ շատ քիչ մոլորակներ են հայտնաբերվել սպիտակ թզուկների շուրջ: Մենք պարզեցինք, որ հայտնաբերված երկնային մարմինները շատ նման են մեր արեգակնային համակարգի արտաքին մոլորակներին: Սա մեզ մեր առաջին հնարավորությունն է տալիս տեսնելու, թե ինչ տեսք ունի մոլորակային համակարգը նրա աստղի մարումից հետո»,- բացատրել է հետազոտության գլխավոր հեղինակ Սյուզան Մուլալին:
Ինչպես ցույց են տալիս Ջեյմս Ուեբի նկարները, նշանակված մոլորակները պտտվում են հանգած WD 1202-232 և WD 2105-82 աստղերի շուրջ: Էկզոմոլորակներից մեկը գտնվում է սպիտակ թզուկից 11,5 անգամ ավելի հեռու, քան Երկիրը՝ Արեգակից, իսկ երկրորդը գտնվում է մեր մոլորակի և աստղի միջև 34,5 անգամ ավելի հեռավորության վրա:
Մոլորակների զանգվածը դեռ ճշգրիտ որոշված չէ, բայց գնահատվում է, որ դրանք Յուպիտերի զանգվածի 1-7 անգամ մեծ են:
Աստղագետների կարծիքով, երբ Արևը 5 միլիոն տարի հետո վերածվի սպիտակ թզուկի, որը նախկինում կլանել է Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը, մեր համակարգը հավանաբար նման կլինի WD 1202-232-ին կամ WD 2105-82-ին:
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ22:28 26.11.2024
Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...
22:20 26.11.2024
Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղումՄ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
22:16 26.11.2024
«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի ՍերբիաՀայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...
22:11 26.11.2024
Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողըԵրեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...
22:05 26.11.2024
Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալներըՍիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...