Ի՞նչ բառեր օգտագործել քարոզչության ընթացքում քրեական պատժի չենթարկվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Ի՞նչ բառեր օգտագործել քարոզչության ընթացքում քրեական պատժի չենթարկվելու համար

17:26 05.09.2018

Արդեն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կարող է գործել այն օրենքը, ըստ որի՝ քրեական պատիժ (մինչև ազատազրկում) է նախատեսվում ընտրակաշառք առաջարկելու, այն վերցնելու խոստում տալու և նման արարքների համար։ Նախագիծն այսօր ներկայացվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ բուռն քննադատության է արժանացել անհաջող ձևակերպումների ու անհստակության համար։

«Կարո՞ղ եք գոնե հուշել՝ քարոզիչը, որ գնում է քարոզելու իր կուսակցության կամ թեկնածուի համար, ի՞նչ բառեր պիտի ասի, որ հանկարծ չվերագրեք, որ ինչ-որ բան պահանջեց, ինչ-որ բան ասաց … Քարոզիչը ի՞նչ բառեր պիտի ասի, որ ձեր դուրը գա, ձեր բերած օրենքի մամլիչի տակ չընկնի»,- կառավարության նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարարին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը։

Միտքը շարունակելով՝ ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ օրենքը պետք է կանխատեսելի ու հասկանալի լինի քաղաքացու համար։ Պատգամավորները համարում են, որ այս շտապողականության պայմաններում հնարավոր չէ պատշաճ ծանուցել քաղաքացիներին օրենքի այս դրույթների բովանդակությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

15:12 29.04.2025

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

15:05 29.04.2025

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...

SHANTNEWS

15:00 29.04.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

14:52 29.04.2025

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Իրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...

BACK_TO_TOP