16:12 05.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կառավարությունը մտադիր է քրեական պատիժ սահմանել ընտրակաշառք տվողների ու վերցնողների նկատմամբ։ Նախագծերի այս փաթեթն այսօր ներկայացվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը, որտեղ խիստ քննադատության է արժանացել։
Պատգամավորները կողմ են քրեական պատիժ սահմանելուն, սակայն նախագիծը թերի են համարում, քանի որ մեխանիզմները հստակեցված չեն։ Քննարկմանը ակտիվ մասնակցած հանրապետականները, պնդում են, որ օրենքը կարող է տարբեր մեկնաբանությունների առիթ տալ ու վնասել ոչ թե ընտրակեղծարարներին, այլ քաղաքացիներին։
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
15:12 29.04.2025
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցումԱպրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
15:05 29.04.2025
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...
14:57 29.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...