Ինչի՞ց է, որ Հայաստանի ջրամբարները չեն լցվում ո՛չ ջրառատ, ո՛չ էլ սակավաջուր տարիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+6.09 oC

Ինչի՞ց է, որ Հայաստանի ջրամբարները չեն լցվում ո՛չ ջրառատ, ո՛չ էլ սակավաջուր տարիներին

13:18 24.03.2018

Ջրաբան Քնարի Հովհաննիսյանը պնդմամբ՝ ջրամբարները չեն լցվում, քանի որ չեն վերանորոգվում: Հովհաննիսյանը ծակ ամանի օրինակն է բերել և հարցրել, թե ինչպես ես այն լցնելու, եթե ծակ է:

«Մեր կառավարման անփութությունից է կախված. այս 15-20 տարվա մեջ ջրամբարները չեն վերանորոգվում: Ապարանինը, որ կառուցվեց, ամեն տարի ամրացման էր ենթարկվում՝ թե՛ հատակը, թե՛ պատերը, թե՛ պատնեշը: Անընդհատ անցքեր են առաջանում, որտեղից ջուրը հոսում է, գնում է Պարսկաստան, Թուրքիա»,- ասել է ջրաբանը:

«Ձմեռը պետք է ջրամբարներից ջուր բաց չթողնվի, բայց թողնվում է, իսկ հետո հայտարարություններ են լինում, որ ջրամբարները կիսադատարկ են կամ դատարկ,- հավելել է բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ըստ Դանիելյանի՝ Ամերիկյան համալասարանի մասնագետների կողմից ուսումնասիրություն է կատարվել, ուսումնասիրվել է Շվեցարիայի փորձը, թե ինչպես են այնտեղ օգտագործում ձյունը և այդ փորձը կիրառվել է նաև Հայաստանում:

«Ալպերի վրա նստած ձյունը հատուկ ծածկերով ծածկում են, որպեսզի արևի ճառագայթների տակ չհալչի գարնանը, իսկ հետո ամռանը, երբ կարիք կա ոռոգման, այդ ծածկոցնմերը վերցնում են, ձյունը ոռոգման համար օգտագործում են: Իրենք այդ փորձարկումները մեզ մոտ՝ Արագածում արել են, կարելի է օգտագործել մեթոդը, բայց, ցավոք, իշխանություններն այս փորձով չեն հետաքրքվում»,- նկարագրել է Դանիելյանը:

Բնապահպանները լուծումը տեսնում են նոր տեխնոլոգիաների ուսումնասիրմամբ ու ոռոգման ջրի կորուստները նվազեցնելով: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ միջոցներով է դա արվելու, երբ կառավարությունն ասում է՝ գումարներ չկան, Դանիելյանը պատասխանել է, որ «Սփյուռքը կօգնի, բայց պետք է համոզված լինի, որ իր հատկացրած գումարն ինչ-որ մեկի գրպանը չի գնում, այլ նպատակին է ծառայում»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP