Ինչի՞ շնորհիվ է Հայաստանը ճանաչվել աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Ինչի՞ շնորհիվ է Հայաստանը ճանաչվել աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը

22:22 31.01.2024

Հրապարակվել է աշխարհի անվտանգ երկրների ինդեքսը: Հայաստանը, դասվել է ամենաանվտանգ պետությունների շարքին:

Ո՞ր տեղում ենք մենք: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այդ ինդեքսը մշակում է մի կազմակերպություն, որն ամեն տարի հրապարակում է «Նումբեո» կոչվող տեղեկատվական բազան: Այն գնահատում է աշխարհի 146 երկրներում հանցավորության ցուցանիշները:

Եվ ահա, 2024թ.-ի ինդեքսի արդյունքների համաձայն, Հայաստանը հայտնվել է 7-րդ տեղում, ինչը չափազանց լավ ցուցանիշ է:

Աշխարհի ամենաանվտանգ պետություններն են համարվել Անդորան, ԱՄԷ-ն և Կատարը, իսկ ցուցակի ամենավերջում Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան ու Աֆղանստանն են:

Մեր արձանագրած ինդեքսը՝ 78.4, եվրոպական ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Այսինքն՝  Եվրոպայում մեզնից առաջ ընդամենը 1 երկիր կա, որի ցուցանիշը ավելի լավն է, քան մերը:

Հետաքրքիր է, որ սովորաբար անվտանգ պետություններ են Մերձավոր Արևելքի նավթային հարուստ պետությունները և արևելյան Ասիայի պետությունները: Եվ Հայաստանն այդ իմաստով կարծես բացառություն է՝ լինելով Եվրոպայի և Ասիայի սահմանին, ապահովում է ցուցանիշ, որը ավելի բարձր է, քան եվրոպական այդպիսի կայուն և առաջադեմ պետությունները, ինչպիսին են՝ Շվեյցարիան, Իսլանդիան կամ Նորվեգիան:

Բնական է, ինչպես կարող ենք դատել,  որ  հարևաններից մենք շատ ավելի առաջ ենք. օրինակ՝ Վրաստանը 20-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 33-րդ տեղում, Թուրքիան՝  53-րդ, Ռուսաստանը՝ 51-րդ, իսկ  Իրանը՝ 90-րդ տեղում:

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանն այդ իմաստով, արդեն տարիներ շարունակ ցուցակում արձանագրում է բավական լավ դիրք»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP