Արթուր Խաչատրյանը ԱՄՆ կոնգրեսում օրենսդիրներին հորդորել է խստորեն արձագանքել 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայ ռազմագերիների շարունակական բանտարկությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Արթուր Խաչատրյանը ԱՄՆ կոնգրեսում օրենսդիրներին հորդորել է խստորեն արձագանքել 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայ ռազմագերիների շարունակական բանտարկությանը

11:32 30.01.2024

ՀՀ Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ժամանակ Արթուր Խաչատրյանին ուղեկցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։

Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և Գարի Փեթերսի հետ հանդիպումների ընթացքում Խաչատրյանը նշել է, որ եթե Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն Արցախի 150․000 հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության համար, այն շարունակելու է սաստկացնել իր ագրեսիան։ Ադրբեջանական զորքերը ներկայումս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Ալիևը մարտահրավեր է նետում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, սպառնում է Սյունիքով միջանցք բացել և Թուրքիայի հետ ցամաքային կապ ապահովել, ինչպես նաև ճնշում է Հայաստանին՝ ընդունելու նոր Սահմանադրություն։

Խաչատրյանը նաև ընդգծել է Հայաստանում ապաստանած արցախահայերի համար ԱՄՆ օգնության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու այլ գործընկերների հետ աշխատանքի կարևորությունը՝ խրախուսելու միջազգային երաշխիքների վերաբերյալ երկխոսությունը Արցախի կառավարության հետ, ինչը հնարավոր կդարձնի արցախցիների խաղաղ վերադարձը։

Խաչատրյանը ԱՄՆ օրենսդիրներին հորդորել է խստորեն արձագանքել 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ հարձակման հետևանքով հայ ռազմագերիների շարունակական բանտարկությանը, ինչպես նաև 2023թ․ սեպտեմբերյան ագրեսիայից հետո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական ձերբակալությանը։

Սենատոր Գարի Փեթերսի հետ հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վերջինիս՝ «Հայկական պաշտպանության ակտի» ներկայացման և Սենատի կողմից դրա միաձայն ընդունման առթիվ, որի նպատակն էր արգելափակել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ զրկելով նախագահ Բայդենին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածից հրաժարվելու նախագահական լիազորությունից՝ 2024 և 2025 ֆինանսական տարիների համար։

Ինչպես հաղորդել էինք նախորդիվ՝ Արթուր Խաչատրյանը Վաշինգտոն էր մեկնել Կալիֆոռնիայից, որտեղ նահանգային խորհրդարանում մասնակցել էր Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև ապակենտրոն համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը, ինչպես նաև քաղաքական բնույթի հանդիպումներ էր ունեցել տեղի օրենսդիր մարմնի անդամների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

10:53 10.04.2025

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

Ռուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

BACK_TO_TOP