Հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական քաղաքականությունը տասնամյակներ շարունակ իր արտացոլումն է գտել Սումգայիթից մինչև Մարաղա. Արցախի ԱԺ խմբակցությունների ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+11.09 oC

Հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական քաղաքականությունը տասնամյակներ շարունակ իր արտացոլումն է գտել Սումգայիթից մինչև Մարաղա. Արցախի ԱԺ խմբակցությունների ուղերձը

23:04 27.01.2024

Հաջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնելու։ Այդ առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի չորս խմբակցություններ ուղերձ են հղել միջոցառումների մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՈւՂԵՐՁԸ
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժման կողմից կազմակերպված
համաեվրոպական միջոցառումների մասնակիցներին

Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությամբ, ունի մեկ անվանում՝ Օսմանյան կայսրության ժամանակներից սկիզբ առած թուրքական հանցավոր ծրագրերի շարունակություն: 100 տարի առաջ հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու գործողությունները կրկնվեցին մեր օրերում, բայց մեկ, չնչին տարբերությամբ՝ առաջատար դեր վերապահելով Ադրբեջանին:
Հազարամյա պատմություն ունեցող հայկական Արցախը, որ մշտապես դիմակայել է տարբեր հրոսակախմբերի ասպատակությունների, 21-րդ դարում, միջազգային իրավունքի անտեսման պայմաններում դեմ հանդիման կանգնեց ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերին պարտադրված պատերազմին, բազում զրկանքներ կրեց 9-ամսյա համընդհանուր շրջափակման օրերին և հրեշավոր ահաբեկչության ճանապարհով 2023թ. սեպտեմբերին ենթարկվեց էթնիկ զտման: Իրականացվող ցեղասպանության ու դրա սպառնալիքի ներքո 120 հազար արցախցի հայեր ստիպված էին հեռանալ իրենց բնօրրանից՝ թողնելով նախնիների հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը, քրիստոնեական սրբավայրերը և սեփական օջախները:
Հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը տասնամյակներ շարունակ իր արտացոլումն է գտել Սումգայիթից մինչև Մարաղա՝ հայաշատ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի, ոճրագործությունների միջոցով: Եվ այն իրողությունը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են գերեվարված մնալ Բաքվի բանտերում, հաստատում է այդ երկրի պաշտոնական շրջանակների կողմից հակահայկական քաղաքականությունը շարունակելու մտադրությունները:
Եվրոպայի 14 երկրների 50-ից ավելի քաղաքներում ի աջակցություն Արցախի նախատեսվող միջոցառումները, վերը նկարագրված աղետալի պայմաններում հույս ներշնչող բացառիկ ազդակներ են: «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը միավորել է Եվրոպայում ապրող մեր այն հայրենակիցներին, ում համար Արցախը տարիներ ի վեր եղել է ոգեշնչման աղբյուր, հարյուրավոր կազմակերպությունների, որոնք տարիներ շարունակ աշխատել են Արցախի միջազգային հեղինակությունը բարձր պահելու և տեսանելի դարձնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ծանր ու բարդ իրավիճակում հայտնված արցախահայության տրամադրությունները, բռնատեղահանված ժողովրդի անունից երախտագիտություն են հայտնում այն հոգատարության և աջակցելու պատրաստակամության համար, որ ցուցաբերում են հարյուրավոր եվրոպական կազմակերպություններ՝ Արցախին օժանդակելու նպատակի շուրջ օրակարգ ձևավորելու մեծածավալ աշխատանքի միջոցով:
Մենք շնորհակալ ենք նաև եվրոպացի մեր բոլոր բարեկամներին, ովքեր տևական ժամանակ պաշտպանել են Արցախի ժողովրդի ինքնորոշման և ինքնիշխան պետություն կառուցելու մեր իրավունքը:
Մեծ եռանդով միանում ենք արդարացիորեն ցանկագրված այն հորդորներին ու պահանջներին, որոնք ուղղվել են ձեր նստավայր երկրների կառավարություններին ու համաեվրոպական ղեկավար կառույցներին:
Խորապես համոզված ենք, որ համազգային համախմբումը և նրա սահմանների ընդլայնումը, Հայրենիքում պահանջված ու սպասվող աշխատանքի իրականացման հետ մեկտեղ կարող են ստեղծել այն նախադրյալները, որոնք անհրաժեշտ են մեր գլխավոր խնդրի՝ անվտանգության միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար:
Հաջողություն ենք մաղթում բոլորիս՝ պատմական այդ առաքելության իրականացման ճանապարհին:

Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի խմբակցություններ՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ»,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»,
Արցախի «Արդարություն»,
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
27 հունվարի, 2024թ.»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին

10:41 12.03.2025

Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին

Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […] ...

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

10:30 12.03.2025

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...

Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:21 12.03.2025

Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու խարդախության՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ին

10:11 12.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ: ...

Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները

10:00 12.03.2025

Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները

Գրենլանդիայի առաջին ընտրատեղամասում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դրանք հրապարակված են Valg.gl կայքում։ Ընդհանուր առմամբ, արդեն հաշվվել է 676 ձայն, և դրանց մեծամասնությունը՝ 43,5%-ը, տվել է ընդդիմադիր կենտրոնամետ «Նալերաք» (Միլսթոուն) կուսակցությունը, որը ցանկանում է շուտափույթ անկախություն։ Ընտրությունների համար exit poll-ի արդյունքները չեն հրապարակվել։ Գրենլանդիայում ընտրություններին մասնակցում է 40 482 ընտրող։ Նրանք քվեարկել են 72 ընտրատեղամասերում։ […] ...

WSJ. Միացյալ Նահանգները դիմել է Ուկրաինային՝ անօդաչու սարքեր ստեղծելու հարցում օգնության համար

09:58 12.03.2025

WSJ. Միացյալ Նահանգները դիմել է Ուկրաինային՝ անօդաչու սարքեր ստեղծելու հարցում օգնության համար

Ամերիկյան ստարտափները և ուկրաինական անօդաչու թռչող սարքեր արտադրողները միավորվում են՝ ԱՄՆ բանակի համար ավելի արդյունավետ անօդաչու սարքեր մշակելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Հրատարակության տվյալներով՝ Պենտագոնն աճող հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ։ Նշվում է, որ միլիարդավոր դոլարներ ծախսած ամերիկյան ստարտափները դժվարությունների են հանդիպել արդյունավետ ու էժան անօդաչու թռչող սարքերի մոդելներ […] ...

BACK_TO_TOP