Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+12.09 oC

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է

21:50 27.01.2024

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է, հիշեցնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և պատմում.

1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային Կարմիր բանակի զորքերը ազատագրեցին Աուշվից ճամբարը և նրա 7000 ողջ մնացած բանտարկյալներին։ Այս իրադարձությունն է ընկած հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու հիմքում:

Մահվան ճամբարներ
Համակենտրոնացման և մահվան ճամբարների գործադրումը Հրեից ցեղասպանության՝ Հոլոքոստի բնորոշ գծերից և առանձնահատկություններից է։ Եվրոպայում ստեղծվել էին հարյուրավոր ճամբարներ, սակայն այդ ցանցի մեջ վեցը հատկապես մահաբեր էին՝ Խելմոն, Բելզեցը, Սոբիբորը, Տրեբլինկան, Մայդանեքը եւ Աուշվիցը (Օսվենցիմ)։

Աուշվիցն առանձնահատուկ նշանակություն ունի այս շարքում։ Իհարկե, Բելզեցում, Սոբիբորում և Տրեբլինկայում միասին վերցրած ավելի շատ մարդ է սպանվել, քան Աուշվիցում, սակայն Աուշվիցն ավելի մեծ էր և՛ իր չափերով, և՛ վարչական կառուցվածքով ու աշխատակազմով, և՛ Հոլոքոստի համար ունեցած խորհրդանշական իմաստով։

Խելմոն, Բելզեցը, Սոբիբորը, Տրեբլինկան և Մայդանեքը կառուցվել էին բացառապես սպանության համար։ Իսկ Աուշվիցը միաժամանակ եւ բնաջնջման իսկական գործարան էր և նաև աշխատանքային ճամբար, որտեղ հազարավոր բանտարկյալներ ներգրավված էին ստրկական, տաժանակիր աշխատանքի մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախարարական կլոր սեղանի շրջանակում

11:28 12.03.2025

Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախարարական կլոր սեղանի շրջանակում

Մարտի 10-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) աշխատանքները, որոնց մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ CSW69 շրջանակում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան, որի ընթացքում նախարար Մկրտչյանը հանդես է եկել ելույթով։ Նա ներկայացրել է գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների հզորացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը […] ...

ԵՄ դիվանագիտության ղեկավարը մտահոգված է Սիրիայում բռնությունների պատճառով

11:20 12.03.2025

ԵՄ դիվանագիտության ղեկավարը մտահոգված է Սիրիայում բռնությունների պատճառով

Եվրամիությունը լրջորեն անհանգստացած է Սիրիայի ափամերձ շրջանում տարածված բռնությամբ, որը հանգեցրել է մեծ թվով զոհերի, այդ թվում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչների շրջանում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Մենք խստորեն դատապարտում ենք Ասադամետ աշխարհազորայինների հարձակումները անվտանգության ուժերի վրա: Մենք նաև խստորեն դատապարտում ենք քաղաքացիական անձանց դեմ կատարված սարսափելի հանցագործությունները, ներառյալ անխտիր սպանությունները, որոնցից շատերը […] ...

Լավրով. Ռուսաստանը չի ընդունի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Ուկրաինայում

11:06 12.03.2025

Լավրով. Ռուսաստանը չի ընդունի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Ուկրաինայում

Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի ընդունի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ Հարցին, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է՝ միանշանակ մերժելով համապատասխան նախաձեռնություն […] ...

Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման

10:55 12.03.2025

Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով պետական ​​միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլիի խոսքով, այս գործով մեղադրվում է նաև Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան, ով պարտավորվել է վճարել 300 հազար լարի տուգանք։ Ամբաստանյալները մեղադրվում են բյուջեից ինը միլիոն լարի, այսինքն՝ […] ...

Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին

10:41 12.03.2025

Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին

Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […] ...

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

10:30 12.03.2025

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...

BACK_TO_TOP