21:14 27.01.2024
Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Բաքու. պատճառը Ադրբեջանի հասցեին նախարարի քննադատական հայտարարությունն է։
Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրուինս Սլոթը հայտարարել է, որ Ադրբեջանի վերջին հրապարակային հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս, խոսել նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին։
Բաքվում նախարարի հայտարարությունները խորհրդարանում գնահատել են որպես «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ մոտեցման օրինակ»։
Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այցի ընթացքում մտադիր է քննարկել միայն երկկողմ հարաբերությունները, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները։
Ավելի վաղ Հանկե Բրուինս Սլոթը Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշել էր, որ Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի վերջին հայտարարությունները մտահոգիչ են: Նա համոզմունք էր հայտնել, որ Բաքվի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել:
10:55 12.03.2025
Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկմանԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլիի խոսքով, այս գործով մեղադրվում է նաև Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան, ով պարտավորվել է վճարել 300 հազար լարի տուգանք։ Ամբաստանյալները մեղադրվում են բյուջեից ինը միլիոն լարի, այսինքն՝ […] ...
10:41 12.03.2025
Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դինԺամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […] ...
10:30 12.03.2025
Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...
10:21 12.03.2025
Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու խարդախության՝ […] ...
10:11 12.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ: ...
10:00 12.03.2025
Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքներըԳրենլանդիայի առաջին ընտրատեղամասում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դրանք հրապարակված են Valg.gl կայքում։ Ընդհանուր առմամբ, արդեն հաշվվել է 676 ձայն, և դրանց մեծամասնությունը՝ 43,5%-ը, տվել է ընդդիմադիր կենտրոնամետ «Նալերաք» (Միլսթոուն) կուսակցությունը, որը ցանկանում է շուտափույթ անկախություն։ Ընտրությունների համար exit poll-ի արդյունքները չեն հրապարակվել։ Գրենլանդիայում ընտրություններին մասնակցում է 40 482 ընտրող։ Նրանք քվեարկել են 72 ընտրատեղամասերում։ […] ...