Գյուղնախարարն արմավիրցի խաղողագործներին խոստացավ տեղ հասցնել նրանց մտահոգությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Գյուղնախարարն արմավիրցի խաղողագործներին խոստացավ տեղ հասցնել նրանց մտահոգությունները

14:06 05.09.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Արմավիրում սեպտեմբերի 5-ին հանդիպեց խաղողագործների հետ: Վերջիններս նախարարին էին դիմում «մեր աշխատանքը տվեք մեզ» պահանջով: Նախարարը խոստացավ, որ այս հանդիպումից հետո հիմնական խաղող մթերողների հետ ևս մեկ անգամ կխոսեն, որովհետև նրանք հասկանում են` վաղը, եթե խաղողագործներն այգիները հանեն, թափեն, առաջին տուժողը հենց իրենք են լինելու:

«Իրանց կոնյակը թանկանում է, մեր խաղողը` էժանանում»,- ասաց խաղողագործներից մեկը:

Նախարարի մոտ մտահոգություն հայտնեցին նաև կապված դրսից բերվող սպիրտի հետ: Խաչատրյանը ասաց, որ դրսից բերված սպիրտը մտահոգիչ է, օրենքի փոփոխություն արեցին, այն հունվարի 4-ից է մտնելու, սակայն իր ազդեցությունը կթողնի: Նախարարն անդրադարձավ նաև կարկուտից տուժածներին աջակցությանը, նշեց, որ վերջին ճշգրտումներն են անում, ժամկետ բաց չի թողնվել, և այս տարի ավելի շուտ կլինի աջակցությունը, քան անցյալ տարի: Նրա խոսքերով`քննարկվում է մոտեցում, որ մարդիկ կորուստ են ունեցել կանխիկով, կանխիկով էլ փոխհատուցեն:

«Ինչ վերաբերում է պահանջին` վերջնական գինն ասա, ես չեմ ասողը, որ ասեմ` գնա, 180 դրամով առ: Ես լսեցի ձեր մտահոգությունները, կքննարկենք վերանայման հնարավորությունները, գոնե մեր կողմից կլինի այդ խնդիրը»,- նշեց նա:

Նախարարի խոսքին արձագանքելով` գյուղացիներից մեկը նշեց, որ իրենք չեն ասում` 500 դրամով խաղող մթերեն, պարզապես խնդրում են փոխանցել, որ ազնիվ չեն եղել խաղողագործների հետ, պահանջեն խաղողի մթերման ազնիվ գին:

«Պետության համար կարևորն այն է, որ մեր ազգային հարստությունը չփոշիանա: Ես միշտ ասել եմ` գյուղատնտեսությունը սովորական բիզնես չէ, այսինքն` եթե մեկը ժամացույց է արտադրում, չի վաճառվում, կգնա, այլ բանով կզբաղվի, բայց եթե մարդ գյուղատնտեսությամբ է զբաղվում, այն իր համար եկամտաբեր չէ, նա հողը թողնում, գնում է, երկրից է գնում, այսինքն` դա երկիրը պահելու, տարածքում պահելու խնդիր է, հետևաբար, կոմերցիոն, առևտրական հարաբերություններն այստեղ կիրառելի չեն»,- ասաց նախարարը:

Գյուղնախարարի հետ հանդիպման եկած խաղողագործ մի կին էլ դժգոհեց, թե ինքը խաղողը տարել է մթերման, սակայն չեն ընդունել, ինչին նախարարն արձագանքեց, որ մթերումը սկսվելու է միայն օրեր անց:

«Ամսի 6-ից ո՞նց ես տարել, եթե ամսի 11-ից են էդ մարդիկ մթերում, մայրի՛կ ջան: Չես տարել, եթե տանես, խնդիր լինի, կասես»,- ասաց նա:

Խաչատրյանը, դիմելով ներկաներին, ընդգծեց` քաջ գիտակցում է, որ իրենից ակնկալում են կոնկրետ գին, ժամանակ, քանակ նշել, սակայն ինքը դեռ չի կարող ոչինչ ասել: Նախարարը խոստացավ կրկին խոսել խաղող մթերողների հետ, նրանց փոխանցել այդտեղ ձևավորված կարծիքը:

«Ժամանակի հետ կապված լավ հասկանում եմ` խաղողը հասունացել է, շաքարայնության մակարդակը բարձր է: Այսօր առավոտյան խոսել եմ նաև մեր վարչապետի հետ, այդ քննարկումը կա, վերադառնալու եմ, խոսեմ, հասկանամ, փոխանցեմ ձեր մտահոգությունները»,- նշեց Խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

16:50 29.04.2025

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

16:30 29.04.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:22 29.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:   ...

BACK_TO_TOP