08:34 27.01.2024
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցում հայտնել է, որ շաբաթ օրը խոցել է հութիների՝ շիական Անսար Ալլահ շարժման հականավային հրթիռը, որը ղեկավարում է Եմենի հյուսիսը և պատրաստվել է արձակման։
«Հունվարի 27-ին՝ մոտավորապես ժամը 3.45-ին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը խոցել են Հութիի հականավային հրթիռը, որն ուղղված է եղել Կարմիր ծովի ուղղությամբ և պատրաստվել է արձակման», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, հրամանատարական ուժերը որոշել են, որ հրթիռը վտանգ է ներկայացնում տարածաշրջանում գտնվող առևտրային և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար:
«Այնուհետև ամերիկյան ուժերը խոցել և ոչնչացրել են հրթիռը՝ ինքնապաշտպանության նպատակով»,- ասվում է զեկույցում։
11:20 12.03.2025
ԵՄ դիվանագիտության ղեկավարը մտահոգված է Սիրիայում բռնությունների պատճառովԵվրամիությունը լրջորեն անհանգստացած է Սիրիայի ափամերձ շրջանում տարածված բռնությամբ, որը հանգեցրել է մեծ թվով զոհերի, այդ թվում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչների շրջանում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Մենք խստորեն դատապարտում ենք Ասադամետ աշխարհազորայինների հարձակումները անվտանգության ուժերի վրա: Մենք նաև խստորեն դատապարտում ենք քաղաքացիական անձանց դեմ կատարված սարսափելի հանցագործությունները, ներառյալ անխտիր սպանությունները, որոնցից շատերը […] ...
11:06 12.03.2025
Լավրով. Ռուսաստանը չի ընդունի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ՈւկրաինայումՌուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի ընդունի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ Հարցին, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է՝ միանշանակ մերժելով համապատասխան նախաձեռնություն […] ...
10:55 12.03.2025
Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկմանԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլիի խոսքով, այս գործով մեղադրվում է նաև Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան, ով պարտավորվել է վճարել 300 հազար լարի տուգանք։ Ամբաստանյալները մեղադրվում են բյուջեից ինը միլիոն լարի, այսինքն՝ […] ...
10:41 12.03.2025
Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դինԺամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […] ...
10:30 12.03.2025
Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...
10:21 12.03.2025
Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու խարդախության՝ […] ...