08:01 27.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ են Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները:
Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը (միակողմանի) փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար:
Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի, Ափնա-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ ավտոճանապահները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Շիրակի, Կոտայքի, Արարատի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Ապարանի տարածաշրջանում, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Աշտարակ, Ճամբարակ, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
11:28 12.03.2025
Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախարարական կլոր սեղանի շրջանակումՄարտի 10-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) աշխատանքները, որոնց մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ CSW69 շրջանակում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան, որի ընթացքում նախարար Մկրտչյանը հանդես է եկել ելույթով։ Նա ներկայացրել է գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների հզորացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը […] ...
11:20 12.03.2025
ԵՄ դիվանագիտության ղեկավարը մտահոգված է Սիրիայում բռնությունների պատճառովԵվրամիությունը լրջորեն անհանգստացած է Սիրիայի ափամերձ շրջանում տարածված բռնությամբ, որը հանգեցրել է մեծ թվով զոհերի, այդ թվում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչների շրջանում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Մենք խստորեն դատապարտում ենք Ասադամետ աշխարհազորայինների հարձակումները անվտանգության ուժերի վրա: Մենք նաև խստորեն դատապարտում ենք քաղաքացիական անձանց դեմ կատարված սարսափելի հանցագործությունները, ներառյալ անխտիր սպանությունները, որոնցից շատերը […] ...
11:06 12.03.2025
Լավրով. Ռուսաստանը չի ընդունի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ՈւկրաինայումՌուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի ընդունի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ Հարցին, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է՝ միանշանակ մերժելով համապատասխան նախաձեռնություն […] ...
10:55 12.03.2025
Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկմանԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլիի խոսքով, այս գործով մեղադրվում է նաև Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան, ով պարտավորվել է վճարել 300 հազար լարի տուգանք։ Ամբաստանյալները մեղադրվում են բյուջեից ինը միլիոն լարի, այսինքն՝ […] ...
10:41 12.03.2025
Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դինԺամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […] ...
10:30 12.03.2025
Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...