Բաքուն շարունակում է շահարկել թեման․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ականապատ դաշտերի նոր քարտեզները փոխանցելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:39:51
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+11.09 oC

Բաքուն շարունակում է շահարկել թեման․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ականապատ դաշտերի նոր քարտեզները փոխանցելու մասին

23:14 26.01.2024

Ադրբեջանը շահարկում է ականապատ դաշտերի նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնությունը և այն դարձնում էսկալացիայի ու բացասական հռետորաբանության առիթ, նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով Հայաստանը նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։

Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով է ընդունել, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

16:32 15.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներին

Ապրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի […] ...

«Ռեալ Մադրիդը» նաև պետք է հույս դնի «Սանտիագո Բեռնաբեուի» կախարդանքի վրա․ Վալդանո

16:24 15.04.2025

«Ռեալ Մադրիդը» նաև պետք է հույս դնի «Սանտիագո Բեռնաբեուի» կախարդանքի վրա․ Վալդանո

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է Cadena Ser-ը: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում իսպանական թիմը պարտվել էր 0:3 հաշվով: «Պետք է անհանգստության ու քաոսի զգացում տիրի, որն ի հայտ է գալիս առաջին գոլի հետ: «Ռեալը» պետք է մտածի միայն առաջին […] ...

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

16:18 15.04.2025

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում: Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների: Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել […] ...

ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքին

16:12 15.04.2025

ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին, մատնանշել է, որ այդ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է, քանի որ պատերազմում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:06 15.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, Սյունիքի մարզում (բացի Կապան քաղաքից), Արագածի տարածաշրջանում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […] ...

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է

16:00 15.04.2025

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և ֆիլմերի ցուցադրություններ: ԱՊՐԻԼԻ 16 ԿԻՆՈՔԱՅԼԵՐԹ, ժԱՄԸ՝ 14:00 Քայլերթ Երևան քաղաքում՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակից (Ամիրյան 26) մինչև Երևանի Շ․ Ազնավուրի անվան հրապարակ (Աբովյան 18, Կինոմոսկվայի բակ)։ Քայլերթի երթուղին՝ Ամիրյան 26, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Եզնիկ Կողբացի փողոց, Զաքյան փողոց, […] ...

BACK_TO_TOP