Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ բախվել են Toyota Land Cruiser Prado-ն և BYD-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+9.09 oC

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ բախվել են Toyota Land Cruiser Prado-ն և BYD-ը

21:53 26.01.2024

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին

10:41 12.03.2025

Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին

Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

10:37 12.03.2025

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման […] ...

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

10:30 12.03.2025

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...

Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:21 12.03.2025

Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու խարդախության՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ին

10:11 12.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ: ...

Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները

10:00 12.03.2025

Գրենլանդիայում ամփոփվում են ընտրությունների առաջին արդյունքները

Գրենլանդիայի առաջին ընտրատեղամասում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Դրանք հրապարակված են Valg.gl կայքում։ Ընդհանուր առմամբ, արդեն հաշվվել է 676 ձայն, և դրանց մեծամասնությունը՝ 43,5%-ը, տվել է ընդդիմադիր կենտրոնամետ «Նալերաք» (Միլսթոուն) կուսակցությունը, որը ցանկանում է շուտափույթ անկախություն։ Ընտրությունների համար exit poll-ի արդյունքները չեն հրապարակվել։ Գրենլանդիայում ընտրություններին մասնակցում է 40 482 ընտրող։ Նրանք քվեարկել են 72 ընտրատեղամասերում։ […] ...

BACK_TO_TOP