Հերթական բացառիկ վիրահատությունը Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Հերթական բացառիկ վիրահատությունը Հայաստանում

13:39 05.09.2018

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հերթական բացառիկ վիրահատությունն է կատարվել՝ ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ, վաստակավոր բժիշկ  Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ: Այս անգամ բժշկական թիմը վերականգնել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի ձեռքը: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչի ձեռքը կտրվել էր պեռլիտի արտադրամասում՝ աշխատանքի ժամանակ: Վիրահատությունը տվել է ավելի քան 7 ժամ:

«Ինքը Թալինի շրջանից է բերվել այստեղ՝ Արագածոտնից: Երեկ՝ ժամը 16։30-ին, նա հասցվեց հիվանդանոց: Նմանատիպ դեպքերում շատ կարևոր է աշխատանքի ճիշտ կազմակերպումը, որպեսզի չլինի բյուրոկրատական քաշքշոց, այնպես լինի, որ գլուխն իմանա՝ ձեռքերն ու ոտքերն ինչով են զբաղվում: Թիմը լավ համագործակցեց, անմիջապես վերականգնողական, վերակենդանացման աշխատանքներ են սկսվել, որից հետ մի թիմն աշխատել է անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու վրա, որպեսզի ժամանակի կորուստ չլինի»,- այսօր Shantnews-ի հետ զրույցում ասել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝ 2- 2.5 ժամ հետո արյան շրջանառությունն արդեն վերականգնվել է:

«Դեպքը դժվարագույններից էր այն առումով, որ պտտվող թափանիվը պոկել էր վերջույթը, նմանատիպ տրավմաներն ամենադժվարն են վերականգման առումով, քանի որ զարկերակներն ու երակները շատ երկար տարածությամբ են վնասվում: Ինչևէ, այսօր երկրորդ օրն է, և արյան շրջանառությունը լավ է: Բավականին լավատես երիտասարդ է, և անգամ այդ ծանր պահերին ինքն իրան տղամարդու պես էր պահում: Շատ կարևոր է, որ հիվանդը հավատա բժշկին: Այստեղ ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ոչ մի տաղանդավոր վիրաբույժ չի կարող գնալ այս գործողությունն անելու, եթե թիկունքին լավ թիմ չունենա: Ընդհանրապես սա թիմային աշխատանք է»,- հավելել է Արտավազդ Սահակյանը:

Shantnews. am-ը զրուցել է նաև 31-ամյա Ժորա Խաչատրյանի հետ: Նա չի ցանկացել խոսել դեպքի մանրամասներից, թե որտեղ է եղել, ինչ պայմաններում, փոխարենը որոշ բաներ է ասել իր տրամադրվածության մասին:

«Խոսք են տվել, որ ձեռքս վերականգնվելու է: Եթե խոսք են տալիս մարդիկ, ուրեմն պետք է վստահես: Տրամադրությունս ընտիր է, կարայի մահանայի, չմահացա, ձեռքով պրծա: Աջլիկ եմ, մինչև աջը գործի, կսովորեմ ձախով անել: Հրաշք է, որ ձեռքն ինձ է վերադարձել: Գալու է այն օրը, որ գրկելու եմ տղաներիս հենց այս ձեռքով»,- ասել է Ժորա Խաչատրյանը:

ՀՀ վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի վստահեցմամբ՝ Խաչատրյանը որոշ ժամանակ անց բավականին լավ արդյունք կունենա:

«Ձեռքը հաստատ կծառայի: Այս ձեռքով նա կարող է զգալ, հետագայում՝ գրել: Վերականգնման շրջանը տևում է մինչև մեկուկես տարի:  Անդամահատումը վերևից է, որքան ներքևից է, այնքան հեշտ է՝ կարճ ճանապարհ է ներվը անցնում»,- հավելել է Արտավազդ Սահակյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

15:12 29.04.2025

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

15:05 29.04.2025

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...

SHANTNEWS

15:00 29.04.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

14:52 29.04.2025

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Իրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...

BACK_TO_TOP