Ինչպե՞ս կպատասխանի Ադրբեջանը Եվրախորհրդի պատժամիջոցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Ինչպե՞ս կպատասխանի Ադրբեջանը Եվրախորհրդի պատժամիջոցներին

22:32 24.01.2024

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը վեհաժողովին առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո: Ի՞նչ մանրամասնություններ կան, և կոնկրետ ի՞նչ է ենթադրում կոմիտեի առաջարկած որոշման նախագիծը:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Երեկ չէ առաջին օրը ԵԽԽՎ առաջին համագումար նիստում գերմանական պատվիրակության ղեկավարը, ով նաև ԵԽԽՎ սոցիալ-դեմոկրատական խոշորագույն խմբակցության ղեկավարն է, առաջարկել էր չհաստատել ադրբեջանական պատվիրակության անդամների լիազորությունները, քանի որ Ադրբեջանը արհամարհում է ստանձնած պարտավորությունները, չի կատարում դրանք և ընդհանրապես դեստրուկտիվ է տրամադրված այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցում: Եվ քանի որ պատվիրակության ղեկավարի այս առաջարկին կողմ էին արտահայտվել ավելի քան 30 պատգամավոր և ազգային պատվիրակություն ներկայացնող ավելի քան 5 խմբակցություն , ըստ կանոնադրության՝ հարցը տեղափոխվեց մոնիթորինգային կոմիտե, որպեսզի կոմիտեն իր եզրակացությունը հայտնի այս առաջարկի վերաբերյալ և, եթե անհրաժեշտ է, որոշման նախագիծ առաջարկի, որը պետք է քվեարկության դրվի լիագումար նիստում: Երեկ մոնիթորինգային կոմիտեն այդ հարցը քննարկման դրեց, բուռն քննարկումներից հետո որոշումը կայացվեց և հետաքրքիր է, որ մամուլ են ներթափանցել տեղեկություններ, թե ինչ էին նախորդում մոնիթորինգային կոմիտեի նիստին»-ասել է Արտյոմ Երկանյանը:

Արդյո՞ք որոշումը կնդունվի հենց այդ տեսքով, թե՞ հնարավոր են փոփոխություններ ու լրացումներ, և ի՞նչ զարգացումներ ակնկալել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP