18:46 23.03.2018
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու և դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Կ.Մ.-ն 2018 թվականի հունվար-մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի տիրացել է Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված առնվազն 11 ավտոմեքենաների թանկարժեք (250 հազարից մինչև 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ) համարանիշների՝ ավտոմեքենաների դիմապակու վրա թողնելով այլ պետության բջջային օպերատորի հեռախոսահամարներ, որոնց միջոցով կապ հաստատելով սեփականատերերի հետ՝ համարանիշները վերադարձնելու դիմաց պահանջել է 120.000-ից մինչև 1 մլն դրամի չափով գումարներ՝ սպառնալով չհամաձայնելու դեպքում ոչնչացնել դրանք:
Օգտվելով այն հանգամանքից, որ զույգ համարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում`վերոնշյալ անձին հաջողվել է 10 դեպքով ավտոմեքենաների սեփականատերերից շորթել գումարներ, իսկ մեկ դեպքով չվերադարձված համարանիշները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են դեպքի վայրի հարակից տարածքում:
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի («Շորթում, որը կատարվել է խոշոր չափերով») հատկանիշներով, որում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել դեպքերի հանգամանքների վերաբերյալ կարևորություն ներկայացնող ցուցմունքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու և նշված հանցանքին հնարավոր առնչակից անձանց պարզելու ուղղությամբ:Հանցագործությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն՝ (010)579314 կամ (011) 562724հեռախոսահամարներով:
15:20 29.04.2025
Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառովԹենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
15:12 29.04.2025
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցումԱպրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
15:05 29.04.2025
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...
14:57 29.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...