Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes Vito-ն ու Opel-ը․ կա 14 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes Vito-ն ու Opel-ը․ կա 14 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

20:21 20.01.2024

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը                                                                                                                                                                                                                   Վթարի հետևանքով 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։  Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն  ու տեղում հերթապահություն են իրականացնում։ Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes Vito-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, որոնցից մեկը մոտ 3 մետր շպրտվել է։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ վիրավորների մեջ կան երեխաներ, իսկ 2 վիրավորներ Թալինի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

10:34 27.11.2024

Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մրգաշատ բնակավայրում ձերբակալել և Արմավիրի բաժին են տեղափոխել 50-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթներ և նույն զանգվածով կաթուցիչ։ Մրգաշատցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից: Նախաձեռնվել է քրեական […] ...

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

10:28 27.11.2024

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

10:20 27.11.2024

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

10:00 27.11.2024

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

09:52 27.11.2024

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

09:45 27.11.2024

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...

BACK_TO_TOP