Իլոն Մասկին հրավիրել են այցելել Լեհաստանի բանտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Իլոն Մասկին հրավիրել են այցելել Լեհաստանի բանտ

11:49 19.01.2024

Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին հրավիրել են այցելել Լեհաստանի Ռադոմի և Օստրոլեկայի բանտեր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մասկը հրավիրվել է հակասեմիտիզմի դեմ պայքարի կոնֆերանսին, որը կանցկացվի Լեհաստանի Կրակով քաղաքում հունվարի 21-23-ը, և նա պետք է ներկայանա սեփական քաղաքական շոուի հաղորդավար Բեն Շապիրոյի հետ։

«Հարգելի Իլոն Մասկ, Ազատ լեհերի անունից, Օսվենցիմ կատարած Ձեր այցից անմիջապես հետո հրավիրում ենք Ձեզ այցելել Ռադոմի և Օստրոլեկայի բանտերը, որտեղ պահվում են լեհ պատգամավորները: 1989 թվականից ի վեր առաջին անգամ  Լեհաստանում կան քաղաքական բանտարկյալներ: Թող աշխարհը լսի, թե ինչպես է նոր կառավարական կոալիցիան ամեն քայլափոխի խախտում օրենքը իշխանության գալուց ընդամենը մեկ ամիս անց»,- սոցցանցում գրել է Լեհաստանի կրթության նախկին նախարար Պշեմիսլավ Չարնեկը, ով հակակառավարական «Ազատ լեհեր» շարժման անդամ է:

Ութ տարի առաջ Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախկին նախարար Մարիուշ Կամինսկին և նրա նախկին տեղակալ Մաչեյ Վոնշիկը 3,5 տարվա ազատազրկման են դատապարտվել իշխանության չարաշահման համար, սակայն մինչ որոշումն ուժի մեջ է մտել, նրանք դարձել են խորհրդարանի և իշխող կուսակցության անդամներ «Օրենք և արդարություն» կուսակցությունից»: Գրեթե անմիջապես Անջեյ Դուդան, ով պաշտոնը ստանձնել է 2015 թվականին, ներում է շնորհել նրանց՝ դրանով իսկ խախտելով կարգն այն մասին, որ չի թույլատրվում ներում շնորհել մարդկանց, որոնց դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

11:30 27.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

11:24 27.11.2024

Ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Այդ հատվածներում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել են 25 միավոր ձնամաքրող մեքենաներ: Ավելի ուշ՝ փոքր չափի տեխնիկասարքավորումներով սկսվել է նաև […] ...

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

11:18 27.11.2024

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%

Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

11:12 27.11.2024

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է […] ...

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

11:05 27.11.2024

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության […] ...

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

10:57 27.11.2024

Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Երեքշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Մինչ հաստատումը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում նա բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում […] ...

BACK_TO_TOP