Ֆրանսիայի Սենատում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Բաքվի նկրտումները դատապարտող բանաձևի դեմ է քվեարկել ընդամենը մեկ օրենսդիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Ֆրանսիայի Սենատում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Բաքվի նկրտումները դատապարտող բանաձևի դեմ է քվեարկել ընդամենը մեկ օրենսդիր

13:27 18.01.2024

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում տեղի են ունեցել «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին»  բանաձևի ընդունման շուրջ լսումները: Սենատը ընդունել է բանաձևը՝ գրեթե միաձայն:

Ինչի՞ մասին է այս փաստաթուղթը և ի՞նչ կտա բանաձևի ընդունումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Թիվ 157 բանաձևը, որի գլխավոր նախաձեռնողը «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն էր, ընդունվեց ձայների՝ 336 կողմ և ընդամենը 1 դեմ հարաբերակցությամբ:

Առաջինը փաստաթուղթը նվիրված է Արցախին, երկրորդը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Առաջին մասում նախ դատապարվում է Արցախի դեմ  ադրբեջանական ագրեսիան, որի հետևանքով արցախահայերը ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Ընդգծվում է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է Արցախի հայերի ինքնորոշվելու իրավունքը:

Միջազգային հանրությանը կոչ են անում Ադրբեջանից  պահանջել պայմաններ ստեղծել արցախահայերի՝ Արցախ վերադառնալու համար և դրա համար  ստեղծել միջազգային համապատասխան երաշխիքներ: Սենատը ողջունում է Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ Հայաստանին մարդասիրական օգնություն հատկացնելու համար, Արցախը լքած փախստականներին օգնելու համար և կոչ են անում նաև եվրոպական գործընկերներին հետևել Ֆրանսիայի օրինակին:

Ընդգծվում է, որ Ֆրանսիան հարգում է հայերի պատմական ժառանգությունն Արցախում և դատապարտում այդ ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները: Կարևորվում է   ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցը տարածաշրջան, դատապարվում է Արցախի քաղաքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալությունները և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին նրանց անհապաղ ազատ արձակել:

Դատապարտվում են Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ, պահանջում են անհապաղ և առանց որևէ վերապահման դուրս բերել այաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը:

Ընդգծում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի աճող հավակնությունները սպառնում են Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականությանը և կոչ են անում Եվրամիության անդամ պետություններին գիտակցել դա և տալ գնահատական տալ:

Ընդգծվում է, որ Հայաստանն ունի իրավունք ռազմական մեթոդներով պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և այդ կապակցությամբ Սենատը ողջունում է կառավարության որոշումը՝ Հայաստանին ռազմական տեխնիկա վաճառելու վերաբերյալ:

Եվ վերջապես կոչ են անում եվրոպացի գործընկերներին՝ քննարկել Ադրբեջանի հետ հարաբերությունները վերանայելու հարցը՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Նման բովանդակության բանաձևեր Սենատը արդեն ընդունել է: Ինչո՞վ էր պայմանավորված նոր բանաձևի ընդունումը:  Արդյո՞ք իսկապես հնարավոր է, որ Ֆրանսիան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP