19:27 04.09.2018
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է այն մասին, որ նպատակահարմար է գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:
«Հարգելի երևանցիներ, Նոր Նորք վարչական շրջանի իմ սիրելի բնակիչներ.
Պատիվ եմ ունեցել 2012 թվականից ստանձնելու ինձ համար սիրելի Մասիվի՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորությունը, որը կատարել եմ ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով։Աշխատանքային յուրաքանչյուր օր գիտակցել եմ, որ ոչ միայն վարչական շրջանի ղեկավար եմ, այլև մարդ, ով ապրել ու մեծացել է Մասիվում, ընկերների ու հարազատների ջերմ միջավայրում։
Այսօր Նոր Նորքը մեր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է կանաչապատ, լուսավոր, խնամված ու բարեկարգ: Այս աշխատանքները կատարել եմ մեր բնակիչների հետ սերտ համագործակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իմ գործընկերների հետ համատեղ ջանքերով, որի համար շնորհակալ եմ յուրաքանչյուրին։
Սիրելի նորնորքեցիներ, որոշել եմ դիմում ներկայացնել՝ դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար: Պատճառը հստակ է. առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ:
Սիրով և ամենայն հարգանքով»,- գրել է նա։
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...
16:37 29.04.2025
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերըՀայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...