Ո՞ւմ էին պատրաստվում պահել ադրբեջանցիները Խրամորթ գյուղի հարևանությամբ կառուցված համակենտրոնացման ճամբարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Ո՞ւմ էին պատրաստվում պահել ադրբեջանցիները Խրամորթ գյուղի հարևանությամբ կառուցված համակենտրոնացման ճամբարում

22:19 15.01.2024

Համաշխարային մամուլը անդրադառնում է Արցախում Ադրբեջանի կողմից հայերի համար նախատեսված համակենտրոնացման ճամբարի կառուցման թեմային: Այդ մասին հոդված է հրապարակվել ամերիկյան պարբերականներից մեկում:

Ի՞նչ նոր փաստեր են հայտնի դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դեռևս 2021թ.-ին Կոռնելի համալսարանում գործող Caucasus Heritage Watch խումբը տեղեկացրել էր` իրենց վերլուծությունները հաստատում են, որ Արցախի արևելյան հատվածում ինչ-որ տարօրինակ շինություններ են կառուցվում: Մի խումբ հայ փորձագետներ, վերլուծաբաններ ավելի լուրջ հետազոտեցին այս խնդիրը՝ օգտվելով Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությունից, և ահա նրանց կատարած վերլուծությունը, լրագրողական հետաքննությունը ուրբաթ օրը հրապարակել է ամերիկյան  New Lines Magazine պարբերականը:

Վերլուծաբանները, որպես իրենց հետազոտության հիմք, վերցրել են Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel-2A արբանյակից արված լուսանկարները, որոնք հաստատում են, որ Աղդամի շրջանում, Ասկերանի Խրամորթ գյուղից ոչ հեռու, իսկապես շատ տարօրինակ շինություն էր կառուցվում, որը շատ նման է համակենտրոնացման ճամբարի:

Դատելով ժամանակի ընթացքում արված այդ լուսանկարներից, կարող ենք համոզվել, որ այդ շինարարությունը սկսվել է 2022թ.-ի հուլիսին, և շինաշխատանքները դադարեցրել, սառեցրել են 2023թ.-ի սեպտեմբերի սկզբին, այսինքն՝ հավանաբար այն ժամանակ, երբ արդեն կայացվել էր քաղաքական որոշումն այն մասին, որ ռազմական օպերացիա են իրականացնելու, Արցախ են ներխուժելու և իրականացնելու են էթնիկ զտում, այլ ոչ թե հայերին թույլատրելու են այնտեղ շարունակել ապրել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Իսկ ինչի՞ հիման վրա կարող ենք պնդել որ այդ շինությունները իսկապես համակենտրոնացման ճամբար են եղել: Բացահայտված փաստը ի՞նչ կարող է փոխել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP