18:21 04.09.2018
Մշակույթի ոլորտում, այդ թվում՝ կերպարվեստի, օրենսդրական լուրջ կարգավորումների խնդիր կա: Սա մշակույթի նախարարի վերջնական եզրահանգումն էր նկարիչների հետ առաջին հանդիպումից հետո:
Հանդիպմանն առանձնացրած մի քանի խնդիրների ուղղությամբ Լիլիթ Մակունցը խոստացել է կոնկրետ աշխատանք սկսել:
Իսկ մինչ այդ՝ «Աշխարհի հայ նկարիչների միության» նախագահ Ղազար Միրզոյանը ներկայացրել է իր առաջարկները, այն է՝ նկարիչների միությանն անդամակցության տարիները համարել աշխատանքային ստաժ, ստեղծագործողին ազատել հարկային բեռից, վերանայել արվեստանոցների վարձավճարների հարկման քաղաքականությունը:
Նախարար Մակունցն առաջարկել է ներկայացնել ամբողջական փաթեթ՝ առաջարկներով ու դրանց վերաբերյալ համոզիչ հիմնավորումներով: Նկարիչները դժգոհել են հետխորհրդային Հայաստանում նկարիչների հանդեպ պետության անտարբեր վերաբերմունքից:
«Կերպարվեստի ոլորտում մեր պետական քաղաքականությունն ընդհանրապես հասկանալի չէ: Ժամանակակից հայ կերպարվեստը դրսում անհայտ է: Նախկինում արտերկրում գիտեին՝ սովետական կերպարվեստ, սովետական նկարիչ: Շատերն անգամ տեղյակ չէին, որ ոլորտի առաջատարները հայ նկարիչներն են: Մենք հպարտանում ենք Ազգային պատկերասրահում ու մյուս թանգարաններում նախկինում կուտակած մեր գանձերով, բայց ի՞նչ ենք ներկայացնելու հետո այսօր ստեղծվող արվեստի մասին: Ինչո՞ւ այսօր չլուծել այս հարցերը, չլրացնել բացը»,- ասել է ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
«Ծանր բեռի տակ եք մտել, ինչպե՞ս եք լուծելու այս խնդիրները»,- նկարիչներից մեկի դիտարկմանը Լիլիթ Մակունցն արձագանքել է հետևյալ կերպ.
«Ձե՛ր օգնությամբ: Ոլորտի վերաբերյալ լուծումները բխելու են միայն ոլորտի մասնագետների պատկերացումներից»:
11:15 10.04.2025
ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...
11:09 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...
11:00 10.04.2025
Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ […] ...
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...