Գիտնականները պարզել են, թե ինչպես են շաքարախտի և Ալցհեյմերի գեները տարածվել բրոնզեդարյան Եվրոպայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+9.09 oC

Գիտնականները պարզել են, թե ինչպես են շաքարախտի և Ալցհեյմերի գեները տարածվել բրոնզեդարյան Եվրոպայում

23:36 10.02.2024

Գիտնականների միջազգային թիմն ավարտել է Եվրոպայի և Ասիայի հնագույն բնակիչների 5 հազար գենոմների աշխարհի ամենամեծ տվյալների հավաքածուի վերլուծությունը: Հետազոտությունը աննախադեպ մանրամասնությամբ բացահայտել է Արևմտյան Եվրասիայի նախապատմական մարդու գենոֆոնդները: Չորս հոդված՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հիմնական եզրակացություններով, տպագրվել է Nature գիտական ​​ամսագրում։

Լայնածավալ նախագծին մասնակցել են 175 հետազոտողներ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրալիայի, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի և Իտալիայի համալսարաններից և թանգարաններից: Նրանք աշխատել են Կոպենհագենի համալսարանի փորձագետների ղեկավարությամբ։ Նախաձեռնությունը համախմբել է հնագիտության, էվոլյուցիոն կենսաբանության, բժշկության, հնագույն ԴՆԹ-ի հետազոտության, վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության մասնագետների։

Մասնավորապես, գիտնականները կարողացել են քարտեզագրել գեների շարժը մի քանի հիվանդությունների համար, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարախտի և Ալցհեյմերի հիվանդության՝ ավելի քան 5 հազար տարի առաջ Եվրասիայում բնակչության միգրացիայի արդյունքում։

Հետազոտողները նաև գտել են նոր գիտական ​​ապացույցներ, որոնք բացատրում են, թե ինչու մարդկանց վերաբնակեցման արդյունքում Սկանդինավիայում ցրված սկլերոզի տարածվածությունը երկու անգամ ավելի բարձր էր, քան հարավային Եվրոպայում:

Հնագույն եվրասիական տվյալների բազան վերակառուցվել է ոսկորների և ատամների վերլուծության միջոցով: Նմուշների տարիքը տատանվում էր մեզոլիթից մինչև բրոնզի և երկաթի դարեր, վիկինգների ժամանակաշրջան և միջնադար:

Աշխատանքի մասնակիցների խոսքով՝ հավաքված գենետիկական տեղեկատվությունը, քանի որ այն մշակվում է, հասանելի կդառնա բոլոր գիտնականներին և կծառայի նոր բացահայտումների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

16:27 26.11.2024

Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել

Եգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […] ...

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

16:20 26.11.2024

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը

Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Բրեստի» դեմ։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ «Յամալն իրեն անհամեմատ լավ է զգում։ Նա լավ աշխատանք է կատարել մարզմանը, սակայն բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա ապաքինման հարցում և հուսով ենք` նա խաղադաշտ կվերադառնա շաբաթ օր։ […] ...

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

16:13 26.11.2024

Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

16:07 26.11.2024

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Ստեփանավանի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […] ...

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

16:02 26.11.2024

Գտնվել է Վիլնյուսում կործանված DHL ինքնաթիռի սև արկղը

Փորձագետները հայտնաբերել են DHL բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։ «Ինքնաթիռի բեկորների ապամոնտաժման ժամանակ հայտնաբերվել է սև արկղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։ ...

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

15:55 26.11.2024

Կոմպանիի կարծիքով Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հեռանալուց հետո ՊՍԺ-ն չի թուլացել

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին ՊՍԺ-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տնային հանդիպման նախախաղային ասուլիսին չի ընդունել լրագրողներից մեկի կարծիքը, թե վերջին ֆրանսիական ակումբի կազմն այժմ ամենաթույլն է` հաշվի առնելով Նեյմարի, Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի հեռանալու փաստը: «Սա միանշանակ ՊՍԺ-ի վերջին տարիների ամենաթույլ կազմը չէ։ Սա անհավանական տաղանդավոր թիմ է: Այս […] ...

BACK_TO_TOP