18:56 12.01.2024
Առաջիկա շաբաթ օրերին Միգրացիայի և քաղաքացիական ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց
Չնայած այն հանգամանքին, որ ԼեռնայինՂարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այսուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու և եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Կենտրոնականի, Նոր Նորքի, Շենգավիթի, Արաբկիրի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Մաշտոցի, Չարբախի, Կոտայքի, Վաղարշապատի, Աշտարակի, Արարատի խմբի /ք․Վեդի/, Արարատի բաժանմունքի, Արտաշատի, Գորիսի, Իջևանի, Նաիրիի, Հրազդանի, Նոր Հաճնի, Մեծամորի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2024 թվականի հունվարի 13-ը և 20-ը սահմանվել են աշխատանքային օրեր՝ ժամը 09.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով:
20:40 17.04.2025
Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումներըԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով պետությունը տարբեր ուղղություններով կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։ ...
20:28 17.04.2025
Տղաները հիանալի էին. Ինձագին` «Ինտեր»-«Բավարիա» դիմակայության մասին«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիից հետո, որը թույլ է տվել իր թիմին դուրս գալ կիսաեզրափակիչ։ «Հրաշալի երեկո էր։ Մենք մեր երկրպագուների աչքի առաջ հաղթահարեցինք շատ ուժեղ թիմի արգելքը։ Մենք երկու հիանալի հանդիպում անցկացրինք և ամեն ինչ տվեցինք։ Տղաները հիանալի էին։ «Բավարիան» շատ […] ...
20:17 17.04.2025
Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակներըԱյս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:54 17.04.2025
Նեյմարը նորից վնասվածք է ստացելԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նորից վնասվածք է ստացել, հայտնում է ESPN-ը: 33-ամյա Նեյմարը «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղի 34-րդ րոպեին վնասվածք ստանալուց հետո արտասվելով հեռացել է խաղադաշտից: Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս էր ապաքինվել վնասվածքից: Նա 6 շաբաթվա ընդմիջումից հետո նախորդ տուրում էր վերադարձել խաղադաշտ: ...
19:48 17.04.2025
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ կանցկացվեն մի շարք միջոցառումներՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ասուլիսը։ Ներկայացվել են Հուշարձանների և տեսարժան վայրերի […] ...