Կարեն Կարապետյանը և Ալի Լարիջանին բարձր են գնահատել հայ-իրանական քաղաքական երկխոսությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Կարեն Կարապետյանը և Ալի Լարիջանին բարձր են գնահատել հայ-իրանական քաղաքական երկխոսությունը

20:27 09.10.2017

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանը նախ փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ջերմագին ողջույնները և ավելացրել, որ Հայաստանը մշտապես կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Ալի Լարիջանին անհրաժեշտ է համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման փաստը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը: 

«Իրանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են բարեկամական խորը արմատներով և մեր նպատակն է, որպեսզի երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը շարունակի զարգանալ: Առկա ճգնաժամերի պայմաններում միմյանց հետ ավելի շատ խորհրդակցելու անհրաժեշտություն կա, և այդ առումով ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր խորհրդարանական համագործակցության մակարդակից: Լիահույս եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին», -նշել է նա: 

Կարեն Կարապետյանն ասել է, որ շատ բովանդակալից հանդիպում է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շատ վճռական է տրամադրված իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որևէ սահմանափակում կամ խոչընդոտ գոյություն չունի, և Իրանի խորհրդարանը շատ դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով՝ երկկողմ տնտեսական օրակարգը շատ հագեցած է, և առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: 

Կարեն Կարապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը՝ կարևորելով դրանում իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը:«Համոզված եմ, որ շատ մեծ հնարավորություններ ունենք կրկնապատկելու և անգամ եռապատկելու մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում»,– ասել է ՀՀ վարչապետը: 

Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ երկուստեք ընդգծելով, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: 
 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆ

22:44 28.11.2024

Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆ

Թունիսն անհրաժեշտ է համարում, որ նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը Լիբանանում ճանապարհ կհարթի պաղեստինյան ժողովրդին ոչնչացնող պատերազմի ավարտի համար։ Այս մասին ասվում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: «Թունիսը շեշտում է այս համաձայնագրի անհրաժեշտությունը՝ ճանապարհ հարթելու օկուպացված Պաղեստինում պաղեստինցի ժողովրդին բնաջնջող պատերազմում արյունահեղությանը վերջ տալու համար և կոչ է […] ...

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

22:34 28.11.2024

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP