Մոքսի ռոբոտը մրցանակի է արժանացել Լաս Վեգասում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
13:04:25
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+12.09 oC

Մոքսի ռոբոտը մրցանակի է արժանացել Լաս Վեգասում

18:36 11.01.2024

Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «Արհեստական բանականություն» անվանակարգում: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Մոքսի ռոբոտն իր արհեստական բանականությամբ (ԱԲ) հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման ոլորտում: Այն ստեղծվել է 2016 թվականին՝ ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի հիմնած Embodied, Inc. ընկերության կողմից:

Ռոբոտը նախատեսված է ֆիզիկական և այլ խնդիրներ ունեցող 5-10 տարեկան երեխաների համար: Մոքսին սովորեցնում է երեխաներին շփվել՝ զարգացնելով նրանց էմոցիոնալ որակները: Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն՝ Մոքսին ցուցաբերում է ամբողջական մոտեցում, որն օգնում է երեխային խաղի միջոցով սովորել զարգացման հիմնական հմտությունները։ Այն նաև թույլ է տալիս հավելվածի միջոցով հետևել երեխայի զարգացման փուլերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին

17:00 12.04.2025

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Նիստերի առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները, ընթացող պատերազմները: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

16:55 12.04.2025

Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

Տիգրան Գալստյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան, Սուրեն Բաղդասարյանը՝ Կամբոջայում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […] ...

Հայաստանում կկայանա Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

16:50 12.04.2025

Հայաստանում կկայանա Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) նախաձեռնությամբ, «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2025 թվականի ապրիլի 18-19-ը կկայանա էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը: Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ՝ աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում, բարձրացնելու Հայաստանի միջազգային ճանաչելիությունը, նպաստելու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, խթանելու […] ...

Երևանում մեկնարկել է հազվադեպ հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը

16:45 12.04.2025

Երևանում մեկնարկել է հազվադեպ հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը

Երևանում մեկնարկել է հազվադեպ հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նման մասնագիտական հարթակները նպաստում են հազվադեպ հիվանդությունների վերաբերյալ արդի գիտելիքների և բուժման մեթոդների ներդրմանը՝ ապահովելով առավել բարձր արդյունավետություն առողջապահական ոլորտում։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Քննարկվել են խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր

16:40 12.04.2025

Քննարկվել են խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր

Խնամատարության զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ԱՍՀ նախարարությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կայացել է հանդիպում՝ քննարկելու խնամատարության գործընթացում շարունակական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպումը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը. մասնակցել են մարզպետների տեղակալներ, Երևանի քաղաքապետարանից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն իրականացնող կազմակերպություններից, ոլորտային հասարակական կազմակերպություններից […] ...

Երևանի Էրեբունու փողոցում ավտոմեքենաներ են այրվել. կա տուժած

16:35 12.04.2025

Երևանի Էրեբունու փողոցում ավտոմեքենաներ են այրվել. կա տուժած

Ապրիլի 12-ին՝ ժամը 10:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։43-ին, մարվել՝ 11։05-ին։ Այրվել են «Toyota», «BMW» (մասամբ) մակնիշների ավտոմեքենաները և ջերմահարվել «Mercedes-Benz» մակնիշի […] ...

BACK_TO_TOP