Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Սկրիպալի դեմ մահափորձի հեղինակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Սկրիպալի դեմ մահափորձի հեղինակը

11:32 23.03.2018

Տեսախցիկի արձանագրած կադրերում, ըստ հետազոտողների, երևում է բրիտանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչը, որը կատարել է սկանդալային մահափորձը:

Վալենտին Դեգտերյովը հրապարակել է տեսագրություն, որտեղ երևում է երիտասարդ, շեկ մազերով և դիմակով մի աղջիկ: Նա պնդում է, որ սա Սոլսբերիի Zizzi ռեստորանի անվտանգության տեսախցիկների ձայնագրությունն է, և որ կադրերում հենց մահափորձի հեղինակն է:

«Նա բժշկական դիմակով է: Իհարկե, դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա: Բայց դիմակը նրա վզից է կախված: Բացի դրանից՝ նա պլաստմասե պայուսակ և սմարթֆոն ունի ձեռքին: Պայուսակում կարող է լինել աէրոզոլային թույնով գազային բալոն կամ զենք: Ամենահետաքրքիրն այն է, որ երբ նա դուրս է գալիս, ուշադիր հետ է նայում: Ստուգում էր` արդյո՞ք չկան վկաներ»,- տրամաբանում է հետազոտողը:  

Դեգտերյովը նաև վստահեցնում է, որ կա նաև մեկ այլ ձայնագրություն, որտեղ Սկրիպալը փորձում է կանգնեցնել մարդասպանին, բայց նա ձևացնում է, որ չի նկատում: Ձայնագրությունն արդեն բրիտանական դատախազության մոտ է: 

Ավելի վաղ URA.RU խմբագրությունը գրել էր, որ Դեգտերյովի վարկածով, Սկրիպալի վրա կրակել են հատուկ թունավոր զենքով:   

«Բրիտանական հատուկ ծառայություններն ամեն ինչ շատ արդյունավետ են կազմակերպել: Ստոր, ինչպես միշտ, բայց արդյունավետ»,- եզրափակում է նա:

Հիշեցնենք, որ  ռուսական կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային թունավորել էին, իսկ Մեծ Բրիտանիան Սկրիպալի դեմ մահափորձի համար մեղադրում է Ռուսաստանին: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP