11:20 23.03.2018
Աշտարակի դատարանում դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ մեկնարկել է Շամիրամ գյուղի սգո սրահում 2017 թվականի օգոստոսի 1-ին տեղի ունեցած 4 մարդու սպանության գործով դատաքննությունը: Ամբաստանյալի աթոռին է 51 տարեկան Թելման Քալաշյանը, որը մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության, սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար: Մյուս ամբաստանյալը Քյարամ Քալաշյանն է, որն ըստ մեղադրանքի, պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:
Հիշեցնենք դեպքի նախապատմությունը` ըստ մեղադրանքի: 4 տարի առաջ՝ 2013 թվականին, Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը, տոկոսով 75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Խուդոյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն` եղբայրները երկու տարվա ընթացքում Թելման Քալաշյանին մաս-մաս վերադարձրել են 45.000 ԱՄՆ դոլար, սակայն հետագայում, բիզնեսում գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները և վերադարձնել հիմնական գումարը: Այդ մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին:
Թելման Քալաշյանը չի ընդունել այդ պատճառաբանությունները և պահանջել է իր գումարի մնացած մասը: Պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գերման Քյարամյանին, որպեսզի միջամտեն իր գումարը և տոկոսադրույքները ստանալու համար: Հերթական անգամ՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին՝ առավոտյան, Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։
Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, Խուդոյան հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում և մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, Թելման Քալաշյանը ավտոմեքենայով գնացել է Շամիրամ համայնք: Հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին:
4-ը տեղում մահացել են, ևս 7-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև բռնելու նպատակով իրեն հետապնդող համագյուղացու նկատմամբ, որն ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։
24 օր անց հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանը հայտնաբերվել է:
Ի դեպ, ամբաստանյալ Թելման Քալաշյանը նախկինում դատված է, դատվածությունը՝ մարված:
Դատաքննության ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...