15:31 04.09.2018
«Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր, Սփյուռքի նախարարի նախկին խորհրդական, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ Ջեմմա Անանյանը: Միությունը ցավակցություն ու զորակցություն է հայտնում Ջեմմա Անանյանի ընտանիքի անդամներին:
Ջեմմա Անանյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա պետական և հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության երեք գումարումների խորհրդարանների պատգամավոր Ջեմմա Անանյանի մահվան մասին:
Շուրջ հինգ տասնամյակ նա իր կյանքը նվիրեց հայրենի Իջևանի շենացմանն ու զարգացմանը, արդյունաբերական նոր կարողությունների գործարկմանը, ակտիվորեն մասնակցեց Հայաստանի պետական կյանքին:
Որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի երիտասարդության գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա ՀՀ ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, նույն եռանդով մեծ ու շնորհակալ աշխատանք կատարեց այս ասպարեզներին վերաբերող օրենսդրական դաշտի մշակման ու կատարելագործման համար:
Ղարաբաղյան շարժման ընթացքում ևս Ջեմմա Անանյանն առանձնացավ իր քաղաքացիական բարձր կեցվածքով և անընդհատ հակադրվելով միութենական իշխանություններին` հաստատակամորեն պաշտպանեց Հայաստանի ու հայության շահերը:
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջեմմա Անանյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»:
14:14 27.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 27-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների […] ...
14:00 27.04.2025
Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ ՄարկուսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին: Վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք […] ...
13:39 27.04.2025
Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլԱշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մադրիդում (Իսպանիա) ընթացող «Մասթերսի» երրորդ փուլ, հաղորդում է armsport.am-ը: Երկրորդ փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 103-րդ ռակետ Ռիելի Օպելկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։ Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) և Թոմի Փոլի (ԱՄՆ) միջև հանդիպման հաղթողի հետ։ ...
13:14 27.04.2025
Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԱպրիլի 27-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող մանկասայլակների խանութում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, […] ...
12:52 27.04.2025
Հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել իսրայելական ավիաբազայի վրաԵմենի հութիները հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Իսրայելի Նևաթիմ ավիաբազայի վրա, ասել է ապստամբների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Նևաթիմ ավիաբազայի վրա, որը գտնվում է օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նեգև անապատում: Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», – ասել է շարժման ներկայացուցիչը: Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել […] ...
12:34 27.04.2025
Արմավիրի մարզում 21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԵրեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել […] ...