11:14 08.01.2024
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզած երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) և 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Այդ միացություններն ընկճում են Ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ և բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները:
Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի նեյրոնների վրա և խաթարում է միջբջջային հաղորդակցությունը:
Նկարագրվել են դրանց օպտիկական կլանման և ֆլուորեսցենցիայի սպեկտրները:
«Ստացած տվյալները վկայում են, որ նոր սինթեզած միացությունները նվազեցնում են ամիլոիդ բետա պեպտիդների ագրեգացման գործընթացը և քայքայում պեպտիդների ձևավորված տոքսիկ ագրեգատները։ Բջջային կուլտուրայում կատարած հետազոտությունները ցույց են տվել նաև, որ TVA և TVS միացությունները թուլացնում են ամիլոիդ բետա պեպտիդի ագրեգատների ազդեցության հետևանքով առնետի ուղեղի հիպոկամպի բջիջների նեյրոդեգեներատիվ գործընթացները և մահացությունը՝ ցուցաբերելով նյարդապաշտպան հատկություն»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանը:
Նա նշեց, որ այս միացությունների հետագա նախակլինիկական հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա դրանց հիման վրա ստեղծել Ալցհայմերի հիվանդության կանխարգելման և բուժման նոր դեղամիջոցներ:
Արդյունքները ընդունված են տպագրության Նեյրոքիմիա միջազգային գիտական հանդեսում՝ S.S. Mardanyan, L.G. Karapetyan, A.A. Antonyan, S.G. Sharoyan, H.V. Gasparyan, S. Buloyan, H.A. Harutyunyan, A.E. Pogosyan, L. Arshakyan, A.A. Hovhanesyan, V.O. Topuzyan. Optical Characteristics and Neuroprotective Properties of β-dimethylaminoethylamide n-benzoyl-dl-valine iodmethylate and 1-(β-diethylaminoethyl)-2-phenyl-4-benzylidene-5-imidazolone; Neurochemistry (Russia)։
Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ «Հակաացետիլխոլինէսթերազային ակտիվությամբ օժտված քիմիական միացությունների սինթեզ և դրանցով Ալցհայմերի հիվանդության բուժման հնարավոր ուսումնասիրումը» (№18T-1D124) թեմատիկ ծրագրի շրջանակներում:
19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում19:28 27.11.2024
Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմըԵվրախորհրդարանը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը սեպտեմբերին հաստատել էր Եվրամիության խորհուրդը։ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, պատգամավորների ձայների 370 կողմ, 282 դեմ հարաբերությամբ։ Նորացված Եվրահանձնաժողովը պաշտոնապես կսկսի աշխատանքը դեկտեմբերին։ Ցուցակում ընդհանուր առմամբ 26 եվրահանձնակատար կա, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության […] ...
19:23 27.11.2024
Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. ԶախարովաԿապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն […] ...
19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանունՖուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցել են Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվել 0-2 հաշվով։ Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ ...
19:12 27.11.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծերՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախաձեռնություններ: Գործադիրի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամակահատվածում իրականացվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ Կառավարությունը կսահմանի հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր […] ...
19:07 27.11.2024
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկանՆոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: «Միևնույն ժամանակ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից […] ...
18:58 27.11.2024
Յամալը կդառնա Golden Boy-ի դափնեկիր«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը համարվում է տասնամյակի ամենամեծ ֆուտբոլային տաղանդներից մեկը։ Այսօր նրա տիտղոսների հավաքածուն կհամալրվի ևս մեկ մրցանակով։ Daily Sport-ի տեղեկություններով՝ Յամալը կհայտարարվի որպես Golden Boy մրցանակի դափնեկիր, որն ամեն տարի Tuttosport-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Քվեարկության արդյունքներով Յամալն առաջ է անցել Էնդրիկից, Ուորեն Զաիր-Էմերիից, Պաու Կուբարսիից, Արդա Գյուլերից, Սավինյոից, […] ...