Ներկայիս իշխանությունները Տիգրան Մուկուչյանին հորդորե՞լ են հրաժարական տալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Ներկայիս իշխանությունները Տիգրան Մուկուչյանին հորդորե՞լ են հրաժարական տալ

16:40 04.09.2018

«Հիմնադիր խորհրդարան»-ը պատրաստվում է առաջիկայում բողոքի ակցիա իրականացնել ԿԸՀ շենքի մոտ և պահանջել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ մի շարք հասարակական կազմակերպություններ էին հայտարարություն տարածել՝ հրաժարական տալու կոչով դիմելով ԿԸՀ և ՀՌԱՀ նախագահներին: Նրանք նշել էին, որ ընտրական գործընթացների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով վերոնշյալ հարցերի լուծումը անհրաժեշտ է և խիստ հրատապ։ Դրա համար կոչ էին արել ԿԸՀ և ՀՌԱՀ ղեկավարներին վերանայել համապատասխան հանձնաժողովներում իրենց մասնակցության նպատակահարմարության հարցը և հրաժարվել պաշտոններից՝ հանուն ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման:

ՀԿ-ների կոչի և «Հիմնադիր խորհրդարան»-ի բողոքի ակցիայի մասին SHANTNEWS.am-ը զրուցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

«Մենք զբաղված ենք ընտրական գործընթացներով»,- եղավ Մուկուչյանի միակ արձագանքը:

Հարցին՝ ներկայիս իշխանությունների հետ եղե՞լ են քննարկումներ այս հարցի շուրջ և արդյո՞ք հորդորել են իրեն հրաժարական տալ, ԿԸՀ նախագահը նույն պատասխանը տվեց.

 «Մենք զբաղված ենք ընտրական գործընթացներով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար

21:27 29.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ինտերի» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է աշխատել թիմի կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Inter Live-ի տվյալներով՝ ակումբում հետաքրքրված են «Ինտերի» միանգամից երկու ֆուտբոլիստով։ Խոսքն աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի և կենտրոնական պաշտպան Յան-Օրել Բիսեկի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս տրանսֆերների համար վճարել 100 միլիոն եվրո։ Դումֆրիսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027/2028 մրցաշրջանի […] ...

Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան

21:18 29.04.2025

Սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև […] ...

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆ

21:10 29.04.2025

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է. ԱՆ

Պատվաստումների շնորհիվ` մեր երկրում 20 վարակիչ հիվանդություն կառավարելի է: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Հանրային ընկալումը և վստահությունը նպաստում են պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշներին և բարենպաստ իրավիճակին: Կանխարգելիչ պատվաստումները կարևոր են, արդյունավետ և անվտանգ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ

21:00 29.04.2025

Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ

Խառը մենամարտերում UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը վերադառնալու է գրեփլինգ: Մայիսի 2-ին Դուբայում կայանալու է KC54 մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը մրցելու է Մագոմեդ Զայնուկովի հետ: Ծառուկյանը նախկինում լուրջ հաջողությունների է հասել գրեփլինգում: Նա 2016 և 2017 թվականներին դարձել է Ռուսաստանում կայացած 3 մրցաշարերի հաղթող: UFC-ում Արմանի վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլի 13-ին, երբ նա […] ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:55 29.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Խորենացի փող. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Դեղատան փող. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ՝ 8-րդ փող․ 3-8 առանձնատներ, Սարի Թաղ՝ 9-րդ փող․ 1-27 առանձնատներ, Սարի Թաղ՝ […] ...

Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումը

20:45 29.04.2025

Եվրահանձնաժողովը խոստացել է «մանրակրկիտ հետաքննել» իսպանական հոսանքազրկումը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) մտադիր է «մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իսպանիայում հոսանքազրկման հետ կապված։ Այս մասին գրել է էներգետիկայի և բնակարանային հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը X-ում։ «Եվրահանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված»,- վստահեցրել է պաշտոնյան։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն հաստատել էր, որ մարմինը բացառել է կիբերհարձակումը որպես ապրիլի 28-ին էլեկտրաէներգիայի համատարած […] ...

BACK_TO_TOP