Էրդողանի թիկնապահներն ազատվել են քրեական հետապնդումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:47:53
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

Էրդողանի թիկնապահներն ազատվել են քրեական հետապնդումից

18:15 22.03.2018

Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոնում ցուցարարներին ծեծած թիկնազորի անդամների մեծ մասը քրեական պատասխանատվություն չի կրի: Նրանցից 15-ին մեղադրանքներ էին ներկայացված, սակայն այս պահին 11-ի մեղադրանքները հանվել են։

Միջադեպը տեղի էր ունեցել Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում, 2017 թվականի մայիսին։ Հիմնականում ազգությամբ քուրդ և հայ խաղաղ ցուցարարներ էին հավաքվել Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առաջ։ Նույն վայրում հավաքվել էին նաև թուրքամետ ցուցարարներ։  Իրավիճակը երկու խմբերի միջև լարվել էր, ինչից հետո թուրքամետ ցուցարարներն ու Էրդողանի թիկնազորը ծեծել էին մյուս կողմի՝ ակցիա իրականացնողներին։

Էրդողանի թիկնապահների ու ռադիկալ ցուցարարների հարձակումներից խաղաղ ցուցարարներին չէր կարողացել պաշտպանել նույնիսկ տեղի ոստիկանությունը։ Ավելի ուշ ցանցում հայտնված տեսանյութից պարզ էր դառնում, որ Էրդողանն անձամբ հետևում էր ծեծկռտուքին, ցուցումներ էր տալիս թիկնազորի պետին, որի ուղղորդմամբ էլ թիկնապահները հարձակվեցին ցուցարարների վրա։

Թուրքական թիկնազորի այս լկտի պահվածքն էլ ավելի սրեց Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, որոնք առանց այդ էլ լարվել էին Մերձավոր Արևելքի հակամարտություններում կողմերի տարաձայնությունների պատճառով։ Ամերիկյան կողմը հետապնդումներ սկսեց թուրքական թիկնազորի անդամների նկատմամբ, արգելվեց նաև ամերիկյան զինատեսակների մատակարարումն այդ կառույցին։

Սակայն թիկնազորի՝ 15 անդամներից 4-ի նկատմամբ մեղադրանքները հանվեցին նախորդ տարվա վերջին, ևս յոթինը՝ այս տարվա փետրվարին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի՝ Անկարա այցի նախօրեին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

22:37 15.04.2025

Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Խաչիկ Հ.-ն, իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ընկել է ձնասահքի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է

22:26 15.04.2025

Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29 տարեկան օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Ավելի ուշ նա ձերբակալվեց և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի […] ...

Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցը

22:17 15.04.2025

Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցը

Օրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անթալիայի դիվանագիտական ֆորումում: Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայասատնի Սահմանադրության հարցն առաջ քաշեց: Դեռ ավելին՝ խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքները

22:11 15.04.2025

Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքները

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։  Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման […] ...

SHANTNEWS

22:00 15.04.2025

SHANTNEWS

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:51 15.04.2025

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...

BACK_TO_TOP