17:02 26.12.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին, նշել է, որ արդեն իսկ ընդունվում են այդ նպաստների նշանակման դիմումները, առկա են նաև մի քանի տասնյակ հաստատումներ: Ըստ փոխնախարարի՝ նպաստը հաշվարկվելու է հոկտեմբերի 1-ից սկսած, այսինքն՝ կիրառվելու է հետադարձ ուժ, միանվագ կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված նպաստները:
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ online.ssa.am հարթակի միջոցով: Դիմումները ներկայացվելու են ճիշտ նույն սկզբունքով, ինչպես՝ ՀՀ քաղաքացիները: Այս հարթակում դիմում լրացնելու համար նպաստառուները պետք է socservice.am հարթակում ունենալ իրենց էջը: Այսինքն՝ անհրաժեշտ կլինի, որպեսզի նրանք այդտեղ գրանցվեն՝ առանձնացված պատուհանի միջոցով ներկայացնելով իրենց տվյալները, էլեկտրոնային հասցեն:
Դավիթ Խաչատրյանը հիշեցրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունման գործընթացը: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 15639 դիմում:«Ցուցակներն ամփոփվում են, և վաղը կկատարվի վերջիններիս կենսաթոշակների վճարումները: Այն կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ: Վաղը՝ ավելի քան 15 հազար մարդ կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները»,-ասել է նախարարի տեղակալը:
Նշվել է նաև, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:
17:12 16.04.2025
Քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցերՔաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Գեղարքունիքի մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի ստորաբաժանումների աշխատակիցներին։ Մարզպետի աշխատակազմի առաջարկով կայացած հանդիպմանը քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցեր։ Կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պետրոսյանը և Նունե Պետրոսյանը կարևորել են համայնքային աշխատակիցների հետադարձ կապը՝ համակարգի կիրառության ընթացքում ծագող հարցերը պարզաբանելու և էլեկտրոնային հարթակում գործընթացները շարունակաբար բարելավելու […] ...
17:06 16.04.2025
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությունը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը ծրագրի ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիյի գլխավորությամբ։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով կողմերի միջև սերտ համագործակցությունը և իրականացվող լայնածավալ աշխատանքները։ Կոնստանտին Սոկուլսկիյը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ մաս են […] ...
17:00 16.04.2025
«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն սպասում են մրցակիցներին․ ՉԼԿատալոնական «Բարսելոնան» և ֆրանսիական ՊՍԺ-ն դարձան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» քառորդ եզրափակչի առաջին խաղում տանը 4-0 հաշվով Դորտմունդի «Բորուսիային» հաղթելուց հետո պատասխան մրցավեճում պարտվել է 1-3 հաշվով: Պատասխան խաղում գերմանական ակումբից հեթ-տրիկ է գրանցել գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, որը 13 գոլով ՉԼ ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է: «Բարսելոնան» 6 […] ...
16:56 16.04.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել Սլովենիայի փոխվարչապետ Տանյա ՖայոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցչի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի […] ...
16:50 16.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով կլինի ՀայաստանումՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։ Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ ...
16:42 16.04.2025
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ փորձագետների հետԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանն ապրիլի 16-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Պատգամավորները ԵԽ փորձագետներին են ներկայացրել մեր երկրում […] ...