10:10 26.12.2023
Երևանի քաղաքապետարանում երկրորդ անգամ անցկացվել է երևանցի լավագույն մարզիկների և մարզիչների պարգևատրման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
2023 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև օլիմպիական վարկանիշային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած երևանցի 10 լավագույն մարզիկներն արժանացել են 3 մլն ՀՀ դրամ խրախուսման հավաստագրի: Մեկական միլիոն դրամ մրցանակի են արժանացել նաև մարզիչները: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 50 մլն ՀՀ դրամ:
Յոթ մարզաձևերում՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, մարմնամարզություն, ծանրամարտ, հրաձգություն, բռնցքամարտ և սամբո պարգևատրվել և խրախուսվել են նաև Երևանի առաջատար երիտասարդ 10 մարզիկները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ այս տարի հայ մարզիկները տարբեր մրցաշարերում ընդհանուր առմամբ նվաճել են 445 մեդալ:
«Նկատելով, որ տարին դեռ չի ավարտվել, ակնկալում ենք, որ այս թիվը կլինի ավելի մեծ: Բայց այս պահին անգամ կարող ենք ասել, որ նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 40 տոկոսով գերազանցել ենք: Սա այն բանի վկայությունն է, որ ՀՀ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղով և մեր մարզիկներն իրենց քրտնաջան մարզումներով կարողանում են ծածանել եռագույնը: Քաղաքապետարանի հետ կշարունակենք կազմակերպել տարբեր մրցումներ՝ դրանով իսկ էլ ավելի խթանելով մարզական հաջողությունները»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Շնորհավորելով մարզիկներին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարիներին հաջողությունները միայն ավելանալու են. «Կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սա կարևոր գնահատանք է ձեր կատարած աշխատանքի և ձեռքբերումների համար: Դուք ոչ միայն մեր երկրի պատիվն եք բարձր պահում միջազգային մրցաշարերում, այլև օրինակ եք ծառայում երիտասարդներին»:
Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած մեծ ավանդի, ոլորտի զարգացմանը միտված բազմամյա գործունեության համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Յավրյանին շնորհվել է «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» կոչում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի զարգացման, երկարամյա մարզչական արդյունավետ գործունեության և աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ պատրաստելու գործում ներդրած ավանդի համար ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանին շնորհվել է «Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի բնագավառում ձեռք բերած զգալի հաջողությունների և ներդրած ավանդի համար աշխարհի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Վաղինակ Գալուստյանն էլ պարգևատրվել է Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով:
00:00 28.11.2024
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ00:48 28.11.2024
Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվՀայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...
00:00 28.11.2024
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացըԱմերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...
23:52 27.11.2024
Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանությունՆացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...
23:44 27.11.2024
Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվելՆոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...
23:36 27.11.2024
ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցումԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...
23:28 27.11.2024
Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսըԵվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...