19:29 09.10.2017
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծում է Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունների եղբայրական բնույթ ունենալն ու հայտարարում, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար, հայտնում է «Sputnik-Բելառուս» գործակալությունը:
Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է Մինսկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ:
«Ցանկանում եմ միայն մեկ բան ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի պարագայում չեն խախտում ո՛չ մի միջազգային պայմանագիր, ՄԱԿ-ի ԱԽ-ի ո՛չ մի բանաձև: Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք և մենք իրավունք ունենք որոշել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջարկին»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդունելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարին:
Լուկշենկոն հայտարարել է, որ բելառուսական կողմը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի ժողովուրդն ապրի անվտանգ:
«Ես լավ եմ հիշում, որ դժվարին ժամանակներում ձեր նախագահը միշտ նեցուկ է եղել բելառուսական պետությանը»,- ասել է Լուկաշենկոն:
Զաքիր Հասանովը բարձր է գնահատել Մինսկի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և ռազմական նշանակության բելառուսական արտադրանքի որակը:
«Դա հիանալի բելառուսական որակ է: Ադրբեջանի զինված ուժերն օգտվում են բելառուսական արտադրության սպառազինությունից և տեխնիկայից, և ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա բարձրորակ զենք և ռազմական տեխնիկա է»,- ասել է նա:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 28.11.2024
Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերԳերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...
22:16 28.11.2024
Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել ԼիբանանինՀինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...
22:08 28.11.2024
Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...
21:50 28.11.2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...
21:40 28.11.2024
Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետոՀինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...